«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցը դատապարտվել է 4 տարի ազատազրկման․ սպասում է վերաքննիչի որոշմանը

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցը դատապարտվել է 4 տարի ազատազրկման․ սպասում է վերաքննիչի որոշմանը

Tue, 19 May 2026 10:15:03 +0400


Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին տարբեր կասկածելի կերպարներ են հայտնվում, որոնք նրան գրկում են, հետը լուսանկարվում, սեր խոստովանում: Նախօրեին լրագրողները մի դեպք էին բացահայտել․ նույն կինը օրվա տարբեր ժամերին, տարբեր հագուստներով մոտենում է Փաշինյանին, լուսանկարվում, ինչ-որ տեքստ ասում:

Մենք մի քանի լուսանկարում տեսանք, որ նրան սատարողների թվում է նաեւ իրեն մոդել անվանող, բայց ոմանց կարծիքով` հայտնի մասնագիտության տեր մի կին` Անիտա Հարությունյան անունով: Պարզվում է, այս կինը շաբաթներ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Մոլի նիկոլական այս կնոջը մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով` այն բանի համար, որ նա 2025 թ. նոյեմբերի 9-ին «Լեգենդ մյուզիք հոլլ» ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն է արել, ինչից հետո տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ, ըստ գործի նյութերի, բռնություն է գործադրել ոստիկաններից մեկի նկատմամբ, հայհոյել է եւ այլն։ Քանի որ իշխանամետ հայացքներ է ունեցել, չեն կալանավորել, այլ որպես խափանման միջոց կիրառվել են 1 միլիոն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Սակայն առաջին ատյանի դատարանը նրան ազատազրկման է դատապարտել, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել` պաշտպանական կողմն այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան, ինչի հետեւանքով Հարությունյանն այս պահին ազատության մեջ է եւ անգամ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Սա Անիտա Հարությունյանի մասնակցությամբ միակ քրեական պատմությունը չէ։ Նրա նկատմամբ հարուցված եւս երկու քրգործ կա, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի կասեցված լինելու պայմաններում տրանսպորտային միջոց վարելուն։ Երկու դեպքում էլ դատարանները, որպես վերջնական պատիժ, սահմանել են 375 հազար դրամ տուգանք։

Հատկանշական է, որ իշխանության ամենաակտիվ պաշտպաններից ոմանց անունները վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են քրեական պատմությունների ու աղմկահարույց միջադեպերի կենտրոնում։ Նախորդ տարեվերջին էլ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ակտիվ աջակից՝ Թերեզա Սարգսյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Թեեւ պաշտպանական կողմը փորձել էր բողոքարկել որոշումը, Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել գործը, ինչի արդյունքում դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ, եւ Սարգսյանն արդեն քանի ամիս է՝ իր պատիժն է կրում կալանավայրում։ Թերեզա Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել դեռեւս 2022 թվականին։ Ըստ իրավապահների՝ նա կեղծ հիվանդության ախտորոշմամբ, խաբեության եղանակով Լոռու մարզի ՏՍ-ում հաշվառված զորակոչիկ Հովհաննես Մանուկյանի հորից՝ Գրիգոր Մանուկյանից, պահանջել եւ ստացել էր խոշոր չափի՝ 5 հազար դոլար գումար՝ խոստանալով որդուն ազատել ծառայությունից։ Սակայն հետագայում Հովհաննես Մանուկյանը զորակոչվել էր ՀՀ զինված ուժեր, եւ հայրը դիմել էր իրավապահներին` խարդախ ՔՊ-ականին պատժելու հաղորդմամբ։ Ավելի վաղ գրել էինք նաեւ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությամբ զբաղվում է նաեւ TikTok-ում Queen 666 անունով հայտնի Դիանան, որը, ըստ հրապարակումների, գրանցված է Escort in Armenia կայքում, ունի վճարովի ծառայություններ առաջարկող տելեգրամյան էջ, ինչպես նաեւ՝ վճարովի տեսանյութերի համար առանձին տելեգրամյան հարթակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Tue, 03 Nov 2026 15:15:51 +0400 «Արարատ-Արմենիան» դեմ…

11 րոպե ago

3 ամիս սպասել եմ. Ագնեսա Խամոյանի սուր հարցերը` ՔԿ նախագահին

3 ամիս սպասել եմ. Ագնեսա Խամոյանի սուր հարցերը` ՔԿ նախագահին Tue, 03 Nov 2026 15:09:40…

17 րոպե ago

Սրբուհի Գալյանը կամաց-կամաց նմանվում է Նիկոլ Փաշինյանին. Վարդանյան

Սրբուհի Գալյանը կամաց-կամաց նմանվում է Նիկոլ Փաշինյանին. Վարդանյան Tue, 03 Nov 2026 15:01:37 +0400 Latest…

25 րոպե ago

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի

Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի Tue, 03 Nov 2026 15:00:49 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

26 րոպե ago

#Ուղիղ․ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը եկել է ԱԺ

#Ուղիղ․ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը եկել է ԱԺ Tue, 03 Nov 2026 14:46:03 +0400 Latest…

40 րոպե ago

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․

«Մածեմի» ժամին տուժածին ինչո՞ւ Թորոսյանը խայտառակեց․․․ Tue, 03 Nov 2026 14:45:19 +0400 Հանրությունը մի լավ…

41 րոպե ago