Չլինեն այս Սամվելն ու Ռոբերտը, կլինեն ուրիշ սամվելներ ու ռոբերտներ

Չլինեն այս Սամվելն ու Ռոբերտը, կլինեն ուրիշ սամվելներ ու ռոբերտներ

Tue, 19 May 2026 18:45:18 +0400


Նիկոլի եւ նիկոլենց նախընտրական խոսույթն ու նրանց քարոզչական թեզերն ապացուցում են, որ այս մարդիկ ոչ միայն երկիր ու պետություն կառավարելուց, այլ նաեւ նախընտրական քարոզչություն ու ընտրություն կազմակերպելուց չեն հասկանում:
Չեն հասկանում, որովհետեւ, եթե հասկանային, ապա կհասկանային նաեւ, որ իրենց դեմ այսօր ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը չեն: Կհասկանային, որ եթե չլինեն այս Սամվելն ու այս Ռոբերտը, կլինեն ուրիշ սամվելներ ու ուրիշ ռոբերտներ, չլինեն այս Գագոն ու այս Էդմոնը, կլինեն ուրիշ գագոներ ու ուրիշ էդմոններ, որոնք ամեն ինչ կանեն իրենց հեռացնելու՝ երկիրն իրենցից ազատելու համար:

Այն, որ սրանք ո՛չ պետությունից ու պետություն կառավարելուց, ո՛չ ընտրությունից ու ընտրություն կազմակերպելուց չեն հասկանում, երեւում է նաեւ նրանից, որ սրանք անգամ այսքանից հետո էլ չեն հասկանում, որ իրենց նկատմամբ գեներացված այսօրվա ներհասարակական անվստահության ու ատելության մեղավորը ո՛չ Սամվելը, ո՛չ Ռոբերտը, ո՛չ Գագոն եւ ո՛չ էլ Էդմոնը չեն: Իրենց նկատմամբ գեներացված այսօրվա անվստահության ու ատելության միակ մեղավորն իրենք ու ութնամյա իրենց կառավարումն է:
Սակայն սրանք միայն դա չէ, որ չեն հասկանում: Սրանք չեն հասկանում նաեւ, որ իրենց հեռանալու կամ իրենց մնալու հարցն այլեւս ոչ թե իրենցից, այլ Հայաստանի քաղաքացու՝ իրենց նկատմամբ ձեւավորված վերաբերմունքից է կախված: Իսկ այդ վերաբերմունքն այսօր ո՛չ 2018-ի էյֆորիայի եւ ո՛չ էլ «թավշյա հեղափոխության», ո՛չ նախկինների թալանի եւ ո՛չ էլ «թալանածը հետ կբերենք»-ի մասին չէ: Իրենց նկատմամբ հասարակության այսօրվա վերաբերմունքն իրենց հեռացնելու՝ երկիրն իրենցից ազատագրելու մասին է:
Հետեւությունը մեկն է: Հունիսի 7-ին իրենք պետք է հեռանան: Պետք է հեռանան, որովհետեւ եթե չհեռանան, ապա ստիպված կլինեն հեռանալ օգոստոսի 8-ին, եթե չհեռանան օգոստոսի 8-ին, ստիպված կլինեն հեռանալ սեպտեմբերի 1-ին, եթե չհեռանան սեպտեմբերի 1-ին, ստիպված կլինեն հեռանալ նոյեմբերի 10-ին, ու այսպես շարունակ:

Այս իմաստով, միակ բանը, ինչն իրենք չեն կարող անել, դեմոկրատական ընտրություններ չանցկացնելն է, այդ ընտրություններում ֆիքսված ժողովրդի կամքն անտեսելն է, ներհասարակական ընդվզում հրահրելն ու երկիրը քաոսի մատնելն է: Այլ խոսքով, խնդիրն այն է, որ դեռ չեն հասկացել, որ իրենց «ժամանակն անցել է»:
Հուսանք, որ իրենց կառավարման 8 տարիների այս համընդհանուր ձախողման ֆոնին այս իշխանություններն այսքանը հասկանալու կարողություն, այնուամենայնիվ, ձեռք են բերել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը

«Հրապարակ»․ Ընտրվելու դեպքում լինելու եմ մեզ ընտրողների, եւ մեզ չընտրողների համայնքապետը Fri, 02 Oct 2026…

31 րոպե ago

Ո՞վ է պատասխան տալու

Ո՞վ է պատասխան տալու Fri, 02 Oct 2026 09:00:24 +0400 Երեկ, օրվա երկրորդ կեսին սոսկալի…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն

«Հրապարակ»․ Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն Fri, 02 Oct 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից

«Հրապարակ»․ Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից Fri, 02 Oct 2026 08:15:46 +0400 Մի քանի ամիս…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը Fri, 02 Oct…

2 ժամ ago

«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել

«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել Fri, 02 Oct…

2 ժամ ago