«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

Sat, 31 Oct 2026 08:15:20 +0400


Խորհրդարանի ծանր մարտերի ժամանակ շատերն էին նկատել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի անխռով պահվածքը, մինչ թիմակից տղամարդիկ իրենից մի քանի սանտիմետր հեռավորության վրա «Ավարայրի ճակատամարտի» էին մասնակցում, փորձում դիմակայել ՔՊ-ի «հարբած փղերին», օրինակ` չարենցավանցի Նարեկ Բաբայանին, Ղազարյանն իր նստելատեղից հետեւում էր «գոյամարտին»։ Ինչո՞ւ չխառնվեցիք կռվին, ինչո՞ւ էիք դիտորդի կարգավիճակում հայտնվել՝ երեկ հարցրինք Ղազարյանին: Գուցե պատճառն այն է, որ ՔՊ-ականները սեւեռվա՞ծ են Ձեզ վրա` վախեցել եք, որ ողջ դուրս չեք գա կռվից։ «Կահույքի փլուզում եղավ` ես հայտնվել էի շրջափակման մեջ, երկար ժամանակ այնտեղից չէի կարողանում դուրս գալ»,- պատասխանեց Ղազարյանը։ Իսկ դուրս գալուց հետո կռվեցի՞ք։ «Չէ»։ «Կահույքի փլուզումն» այն է, որ սեղանը փլվել է, չի կարողացել դուրս գալ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը

«Հրապարակ»․ Ընտանեկան բռնության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ Աննա Հակոբյանն է նախաձեռնողը Sat,…

9 րոպե ago

Իրանին ռմբակոծելն օրերի հարց է

Իրանին ռմբակոծելն օրերի հարց է Sat, 31 Oct 2026 11:30:28 +0400 ԱՄՆ-ն կարող է վերսկսել…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը

«Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը Sat, 31 Oct…

39 րոպե ago

Հրավիրել է Հռոմի Պապին Ադրբեջան

Հրավիրել է Հռոմի Պապին Ադրբեջան Sat, 31 Oct 2026 11:00:55 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ներկայումս…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Իրինա Յոլյանն իմ անունը չի նշել՝ ընդհանուր է ասել, բայց դիմելու եմ դատարան

«Հրապարակ»․ Իրինա Յոլյանն իմ անունը չի նշել՝ ընդհանուր է ասել, բայց դիմելու եմ դատարան Sat,…

1 ժամ ago

Ռուսները Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող բեռնատար նավ է խոցել

Ռուսները Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող բեռնատար նավ է խոցել Sat, 31 Oct 2026 10:30:01…

1 ժամ ago