Հունիսի 7-ին մերժենք Նիկոլին ու ՔՊ-ին

Հունիսի 7-ին մերժենք Նիկոլին ու ՔՊ-ին

Tue, 19 May 2026 19:45:22 +0400


Նախորդ օրը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր անադեկվատությամբ գերազանցեց ինքն իրեն: Մինչ այդ էլ էր հայտնի, որ վերջինս աչքի չի ընկնում բարեկրթվածությամբ: Որքան էլ մասնակցեր նախկին (թե՞ այլևս ոչ նախկին) քաղաքացիական կնոջ կողմից կազմակերպված կրթական ծրագրին: Բայց այդ օրն ինքն իրեն պահեց փողոցային խուլիգանի նման: Ու, քանի որ ողջ իրավապահ համակարգն իր ձեռքում է, այդ վարքագիծը որևէ ձևով չանդրադարձավ իր ճակատագրի վրա: Ընդհակառակը, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց արցախցի մեկն Արտուր Օսիպյան անուն-ազգանունով: Ով մի ժամանակ Արցախում, որպես հեղափոխական, ինքնակամ իր վրա էր վերցրել վերը նշված անձի շահերի սպասարկումը: Բայց այդ ամենը ոչ հեռու անցյալում էր՝ ինչպես վերջինիս բնօրրան Արցախը, ու, չգիտես ինչու, որոշել էր քարոզարշավին մեղադրանքներ ներկայացնել իր երբեմնի կուռքին: Բայց մեղադրանքն էլ ոչ թե արցախցիներին դավաճանելու առումով էր, այլ Արցախի այն ժամանակվա նախագահներ Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն գործերում նրանց պաշտպանելու առումով:

Բայց քանի որ երբեմնի «դուխով և արդարադատ» Նիկոլին հատկապես կոռուպցիոն հարցերով սխալ հանել տեսականորեն անգամ չի կարելի, վերջինս ազատություն տվեց իր ստորագույն բնազդներին: Փողոցային բառապաշարով հարձակվեց իր նախկին կողմնակցի վրա: Եվ երբ իրավապահներն Օսիպյանին արդեն հեռացրել էին՝ նրա հետևից նետեց խիստ էթիկական «անասուն» բառը: Սակայն քանի որ վերջին մեկ-երկու օրը բացվել էր՝ որպես անպետք բան դեն նետելով սեփական արտադրության կուսակցական էթիկական կանոնագիրքը, թիրախ ընտրեց նաև Զարուհի Փոստանջյանին, ով, չգիտես ինչպես և ինչու, հայտնվել էր նրա տեսադաշտում: Տիկին Զարուհուն «նախշելով» ամենավերջին բառերով՝ անցավ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընդ որում, եթե տիկին Զարուհու առումով դա «արդարացված» էր, ապա անհասկանալի էր պարոն Հովհաննիսյանին հիշատակելը: Որովհետև վերջինս ո՛չ նախկին էր և ո՛չ էլ թալանչի: Եվ ոչ էլ նույնիսկ լավություն էր արել Նիկոլին, ընդամենը մեկ անգամ փորձել էր հեղափոխություն անել նրա հետ միասին: Ինչը պսակվել էր անհաջողությամբ, ու նրանց ճանապարհները բաժանվել էին:

Փոստանջյանի առումով դա «արդարացված» էր, քանի որ Զարուհին նրան լավություն էր արել բազմաթիվ անգամ՝ շտապելով քրեակատարողական հիմնարկ՝ երբ 2008-ի խռովության հակահերոսի գործերը լավ չէին լինում: Բացատրեմ, առաջին հայացքից, անհեթեթ այդ միտքը: Կա մի այսպիսի երևույթ, ինչն առկա է նաև մեզանում. երբ որևէ մեկը մեկ այլ անձին լավություն է անում, ապա կարող է ստանալ ոչ թե փոխադարձություն, այլ դրա հակառակ վերաբերմունքը: Ի դեպ, այդ երևույթն արձանագրել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: Ինչ-որ մեկի հասցեին նա ասել է, թե դրան լավություն չի արել, որպեսզի հասկանալի լիներ նրա ոչ ադեկվատ վարքն իր նկատմամբ: Այնպես որ, եթե «Հրապարակ»-ի ընթերցողներից որևէ մեկը ժամանակին լավություն է արել ընդդիմադիր Նիկոլին, պետք է հոգեբանորեն պատրաստ լինի վարչապետի աթոռից կառչած անձից վատ վերաբերմունքի արժանանալուն:
Նկարագրվածն, իհարկե, անմեղսունակության ոլորտից է, բայց այդպիսին է, դժբախտաբար, այսօրվա մեր իրականությունը: Որովհետև միայն անմեղսունակ մեկը՝ այն էլ պետության գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակով, կարող էր երկու-երեք օր շարունակ հարձակվել կանանց վրա: Հասկանալի է, որ ինքը զգում է, որ աթոռը փախչում է իր տակից, ու այդ պատճառով կորցրել է իրեն: Ու ողջ երկիրը վերածել է գժանոցի՝ մինչև այն պահը, որ իրեն կտանեն այնտեղ: Իսկ որպեսզի դա տեղի ունենա ու երկիրը շողուլի բերվի՝ հունիսի 7-ին անհրաժեշտ է մեկ մարդու նման գնալ ընտրատեղամաս ու միահամուռ ուժերով մերժել նրան ու նրա ստեղծած կուսակցությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր ազատվել հայհոյախառն գժական միջավայրից ու վերականգնել նորմալ մարդկային մթնոլորտը մեր երկրում:

ՀԳ. Տարիներ առաջ՝ երբ նոր էր կարգվել վարչապետ, արտասահմայան ինչ-որ հանդիպման ընթացքում իրեն ոչ ադեկվատ էր պահել, ու վերադառնալով խոստովանել, որ գժականի դեր է կատարել այնտեղ: Աչքիս դա այնքան է կրկնվել, որ գժականը վերջիվերջո վերածվել է կայուն բնութագրի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Լսելով ընկերոջ տնային կալանքի մասին, հաջորդ օրը մահացել է»

«Լսելով ընկերոջ տնային կալանքի մասին, հաջորդ օրը մահացել է» Fri, 19 Jun 2026 16:51:21 +0400…

2 րոպե ago

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Fri, 19 Jun 2026 16:45:09 +0400 Հունիսի 19-ին՝ ժամը 11:56-ին,…

9 րոպե ago

8-ամյա երեխա է մահացել Մոսկվայի վրա հարձակման հետևանքով

8-ամյա երեխա է մահացել Մոսկվայի վրա հարձակման հետևանքով Fri, 19 Jun 2026 16:30:59 +0400 Նախօրեին…

23 րոպե ago

Որքան է կազմել ԱՄՆ ծախսը՝ Իրանի դեմ ռազմարշավում

Որքան է կազմել ԱՄՆ ծախսը՝ Իրանի դեմ ռազմարշավում Fri, 19 Jun 2026 16:30:48 +0400 Միացյալ…

23 րոպե ago

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․

Երբ Նիկոլ անունը դառնում է որակում․․․ Fri, 19 Jun 2026 16:15:49 +0400 Հիշում եք, երևի,…

38 րոպե ago

Մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը. Արմեն Գալստյան

Մենք բոլոր իրավաչափ միջոցներով շարունակելու ենք մեր պայքարը. Արմեն Գալստյան Fri, 19 Jun 2026 16:14:50…

39 րոպե ago