«Հրապարակ». ՆՈԱ-ն բոյկոտում է Արմեն Մելիքբեկյանին

«Հրապարակ». ՆՈԱ-ն բոյկոտում է Արմեն Մելիքբեկյանին

Wed, 20 May 2026 11:15:36 +0400


Մայիսի 18-ին Վաղարշապատում տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացանք, որ թեեւ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել, ու բազմաթիվ հյուրեր են ներկա եղել, միջոցառմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ ներկայացուցիչ ներկա չի եղել։ Մեզ հետ զրույցում ՀՖՖ մամուլի խոսնակ Սուրեն Սուքիասյանը հայտնեց, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկրում չէ․ «Մելիքբեկյանն այս պահին գտնվում է Ստամբուլում, որտեղ ՈՒԵՖԱ-ի ժողով կա, որին պետք է մասնակցի ու նաեւ Եվրոպայի լիգայի եզրափակչին պետք է մասնակցի: Բայց տեղյակ չեմ՝ հրավեր ստացե՞լ է, թե՝ ոչ, միայն գիտեմ, որ 2 օր է՝ երկրում չէ»։

«Նոա» ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց․ «Միջոցառմանը հրավիրված էին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգոն, Կառավարությունը, Վաղարշապատի համայնքը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ, մարզիչներ, սպորտային մեդիան, միջազգային գործընկերներ: ՀՖՖ-ն հրավիրվածների ցանկում չկար»։ Օհանյանը չպատասխանեց մեր հարցին, թե ինչու ՀՖՖ-ն այս միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն ու քննարկումներն այն մասին, որ այս իշխանությունը որոշել է ազատվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից, որը, խնդիրներ ստեղծելուց բացի, ոչինչ չի տվել ՔՊ-ին, եթե, իհարկե, ֆինանսական մուտքերը չհաշվենք:

Հիշեցնենք նաեւ, որ զուտ ֆորմալ պետական իշխանությունները ՀՖՖ նախագահ փոխելու լծակ չունեն։ Համաձայն ֆուտբոլային կառույցների կանոնադրության՝ ֆեդերացիայի նախագահին կարող են հեռացնել միայն այն անձինք, ովքեր քվեարկել են նրա օգտին, այսինքն՝ գործադիր կոմիտեն, ակումբները։ Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի որոշմամբ է արդեն 6 տարի Արմեն Մելիքբեկյանը ղեկավարում ՀՖՖ-ն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհը եւ փաշինյանական նոնսենսները

Աշխարհը եւ փաշինյանական նոնսենսները Tue, 08 Sep 2026 18:45:46 +0400 Եթե հնարավորություն չունես մի քանի…

11 րոպե ago

Ով է Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնակատարը

Ով է Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնակատարը Tue, 08 Sep 2026 18:42:44 +0400 Երևանի «Փյունիկի» գլխավոր…

14 րոպե ago

Բենզինը երկու անգամ թանկացրել են

Բենզինը երկու անգամ թանկացրել են Tue, 08 Sep 2026 18:30:02 +0400 Իրանի իշխանությունները հայտարարել են,…

26 րոպե ago

Եթե չեն կարում Արեգնազի ու Թևանյանի վրա, թող դռնբաց անեն, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում. Ստեփանյան

Եթե չեն կարում Արեգնազի ու Թևանյանի վրա, թող դռնբաց անեն, մարդիկ տեսնեն՝ ինչ է կատարվում.…

32 րոպե ago

Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ. Մալխասյան

Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ. Մալխասյան Tue, 08 Sep 2026 18:23:14 +0400…

33 րոպե ago

Ուշադրություն․ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ուշադրություն․ երթևեկության սահմանափակումներ կլինեն Tue, 08 Sep 2026 18:21:14 +0400 Սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում…

35 րոպե ago