Փաշինյանի սեփական տրամաբանությամբ ստացվում է մի զավեշտական պատկեր․․․

Փաշինյանի սեփական տրամաբանությամբ ստացվում է մի զավեշտական պատկեր․․․

Wed, 20 May 2026 18:49:57 +0400


Փաշինյանի նոր քաղաքական քարոզչական տրամաբանությունը իհարկե ֆանտաստիկ ա: Աշխատել ոչ իր, բայց հակառուսական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածների վրա փորձելով ձայն քերել:

Այս առումով, եթե նույնիսկ մի պահ կորցնենք մտածելու և վերլուծելու կարողությունը և հավատանք Փաշինյանի ասածին, ապա ստացվում է, որ ռուսական ФСБ-ն տարիներով եղել է Հայաստանի ամենախոշոր բարերարը, հսկայական կապիտալ ներդրողը, Հայ Առաքելական Եկեղեցու, հայկական կրթական, սոցիալական ծրագրերի աջակիցն ու պաշտպանը, ազգային ինքնության պահպանման համար ռեսուրս ներդրողը, հայկական հենասյունային արժեքների պաշտպանության համար պայքարողը, հայկական շահերը բարձրաձայնողն ու դրանց համար պայքար մղողը:

Այսինքն՝ Փաշինյանի սեփական տրամաբանությամբ ստացվում է մի զավեշտական պատկեր․ Հայաստանի պետական, հոգևոր, բարեգործական ու ազգային դիմադրողական համակարգերի մի զգալի հատված, փաստորեն, պահել ու պաշտպանել է ոչ թե պետությունը, այլ իր բառապաշարով ասած՝ ռուսական ФСБ-ն:
Ու այստեղ արդեն հարցը Սամվել Կարապետյանը չէ։ Հարցը Փաշինյանի քաղաքական ու քարոզչական աբսուրդն է։
Երբ իշխանությունը յուրաքանչյուր անհամաձայնություն, այլընտրանք, ազգային դիմադրություն կամ ազդեցիկ դերակատարություն սկսում է բացատրել «օտար գործակալ» բառապաշարով, շատ արագ հայտնվում է ծուղակում: Կամ պետք է ընդունի, որ տարիներով չի հասկացել՝ ով է իր երկրի ամենամեծ ներդրողն ու բարերարը, կամ պետք է խոստովանի, որ հասարակությանը հերթական պիտակն է վաճառում՝ քաղաքական քարոզչության և վախի կառավարման համար։ Ի վերջո, եթե երկրի հենասյուներն ըստ իշխանության «օտար գործակալների» վրա են կանգնած, ապա հարցը մեկ ուրիշն է՝ բա պետությունն այդ ընթացքում որտեղ էր կամ ում է իրականում պատկանում այդ ամենին հակառակվող պետությունը:

P.S. Նկատեք, որ Փաշինյանը ամբողջությամբ այլևս քարոզչության փոխարեն անցել է հակաքարոզչությանը: Նա այլևս իրենից չի խոսում, իրեն չի քարոզում, նա բացառապես անում է հակաքարոզչություն: Ենթադրություններ արեք ինքներդ, թե ինչու:

Գրել է Վլադիմիր Մարտիրոսյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Wed, 16 Sep 2026 22:15:58 +0400 ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը «Գազի…

7 րոպե ago

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն Wed, 16 Sep 2026 22:00:59 +0400 Ռուսաստանի նախագահի օգնական…

22 րոպե ago

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են Wed, 16 Sep 2026 21:45:18 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն…

37 րոպե ago

Միքայել սրբազանը թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է

Միքայել սրբազանը թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է Wed, 16 Sep 2026 21:30:56 +0400 Latest news…

52 րոպե ago

Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման Wed, 16 Sep 2026 21:30:16…

52 րոպե ago

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին

Բրյուսելը կխաբի․ Լավրովը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ձգտման մասին Wed, 16 Sep 2026 21:26:39 +0400 ՌԴ…

56 րոպե ago