«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից

«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից

Thu, 21 May 2026 08:00:21 +0400


Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։

Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք՝ բոլորը, իհարկե, շատ են ցանկանում խորհրդարան անցնել, իշխանություն լինել, սակայն սկսել են կասկածել ու վախենում են, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խոչընդոտել դրան, քանի որ ՔՊ-ի դիրքերը «նախկինի պես ամուր չեն»։

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով պատասխանել է, որ նրանք ոչինչ չեն հասկանում, «ինքը գիտի՝ ինչ է անում», եւ հավելել է. «Դրանց ասա՝ թող իրենց աշխատանքը կատարեն՝ ըստ պլանի, իրենց գործը չի, թե ես ինչ եմ անում ու ասում»։

Ընդհանուր առմամբ, իհարկե, ՔՊ անդամները վստահ են հաղթանակի մեջ, սակայն վերջերս կասկածներ են ծագել։ Նրանք իրար մեջ խոսում են, որ «Փաշինյանը սրում է խաղը… անհաջողության դեպքում նոր իշխանությունն ու ժողովուրդը մեզ «խժռելու» են` հատկապես արցախցիների եւ Եկեղեցու վրա հարձակումների համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին Fri, 10 Jul 2026 01:00:01 +0400 Ռուս…

7 ժամ ago

Նավթը շարունակում է թանկանալ

Նավթը շարունակում է թանկանալ Fri, 10 Jul 2026 00:30:38 +0400 Նավթի գինը Համաշխարհային շուկայում շարունակում…

7 ժամ ago

Օրվա իշխանությունը կալանքը դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ

Օրվա իշխանությունը կալանքը դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող…

7 ժամ ago

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Fri, 10 Jul 2026 00:04:54 +0400 Թալին համայնքի ղեկավար…

8 ժամ ago

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Fri, 10 Jul 2026 00:00:34 +0400 Latest…

8 ժամ ago

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել

Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսել Fri, 10 Jul 2026 00:00:03 +0400…

8 ժամ ago