Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Երգչուհին խոսել է իր օնկոլոգիական հիվանդության լուրերի մասին

Fri, 10 Jul 2026 01:00:01 +0400


Ռուս հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հայտարարել է, որ տեղեկություններ, թե իր մոտ օնկոլոգիական հիվանդություն կա, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր սոցկայքի էջում։ Երգչուհին դիմել է երկրպագուներին ու գործընկերներին եւ պարզաբանել այն լուրերը, թե այս տարվա ապրիլին ինքը ինչու է թերապիա անցել օնկոլոգիական կենտրոնում։

Ցոյը բացատրել է, որ գտնվել է այդ հիվանդանոցում, ոչ թե՝ քաղցկեղ ունենալու պատճառով, այլ վաղուց իր մոտ հայտնաբերված վահանաձեւ գեղձի խնդիրների պատճառով։ «Ես ունեմ Գրեւսի հիվանդություն։ Արդեն ժամանակն էր, որ հեռացնեի վահանաձեւ գեղձը, քանի որ ինձ ճառագայթային թերապիա էին նշանակել»,- ասել է Ցոյը։ Երգչուհին խոստովանել է, որ ապրիլին իր առողջական վիճակն իրոք վատ է եղել, սակայն երբեք իր մոտ քաղցկեղ չեն ախտորոշել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին

Ինչպիսին է եղել մասնակցությունը ընտրություններին Sun, 25 Oct 2026 22:09:59 +0400 ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները…

8 րոպե ago

Ընտրությունների նախնական հաշվարկ․ թարմացված

Ընտրությունների նախնական հաշվարկ․ թարմացված Sun, 25 Oct 2026 22:01:34 +0400 Արթիկ Լուսակերտ ՔՊ-197 Ազատ դեմոկրատներ-13…

16 րոպե ago

Ավտոարշավորդը հաղթել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը

Ավտոարշավորդը հաղթել է Աշխարհի առաջնության որակավորման փուլը Sun, 25 Oct 2026 22:00:09 +0400 Ավտոմրցորդների «Մերսեդեսի»…

18 րոպե ago

Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված

Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:55:22 +0400 Իջևան(Դիտավան) ՔՊ-90 Ինքնիշխան…

23 րոպե ago

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը

ՀՀ 3 մարզերի մարզկենտրոնների մասնակցության թվերը Sun, 25 Oct 2026 21:44:00 +0400 ՀՀ 3 մարզերի…

34 րոպե ago

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն եք․ Գևորգյան

Դուք դարձաք այդ հին բարքերի կրողը, դուք բերեցիք այդ հին բարքերը, դուք ձեր նշած նախկինն…

35 րոպե ago