«Հրապարակ»․ Դատավորները չեն վախենում Փաշինյանից

«Հրապարակ»․ Դատավորները չեն վախենում Փաշինյանից

Fri, 10 Jul 2026 08:00:36 +0400


Ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից մեկ տարի անց դատական համակարգի դեմ ակցիա իրականացրեց՝ հրահանգելով շրջափակել դատարաններն ու կաթվածահար անել դրանց աշխատանքը, այսօր էլ է դժգոհ արդարադատության համակարգից: Մի քանի օր առաջ նա նորից պնդեց, որ քաղաքացիները գոհ չեն դատական համակարգից ու իրեն հարցնում են, թե ինչու է, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ:

«Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, եւ այլն, եւ այլն: Բա էդ ա, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»,- ասաց նա՝ ակնարկելով, որ գնալու է կաշառակեր դատավորների հետեւից։

Դատական համակարգում նրա այս հայտարարությունն անեկդոտի թեմա է դարձել։ Դատավորների վերջին ժողովի ժամանակ մի խումբ դատավորներ քննարկել են այն եւ հումորներ արել, թե ինչպես կարող է մասիսմելքոնյաններին խրախուսող անձը խոսել արդարությունից: Մեզ ասացին, որ նրանք չեն վախենում Փաշինյանի՝ իրենց ետեւից գնալու սպառնալիքներից, քանի որ շատերը հոգնել են այս իրավիճակից եւ ուզում են ինքնակամ դուրս գալ համակարգից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը

Ավարտվել է Անիի կամրջի վերանորոգման տենդերը Mon, 26 Oct 2026 14:00:00 +0400 Թուրքական Anadolu լրատվական…

9 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ Mon, 26 Oct 2026 13:45:59 +0400…

23 րոպե ago

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն

Այսուհետ հարուստներն էլ պիտի տրանսպորտով երթևեկեն Mon, 26 Oct 2026 13:41:49 +0400 Երևանում նախատեսվում է…

28 րոպե ago

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո

Էրդողանի խորհրդականին պաշտոնից ազատել են Ադրբեջանին քննադատելուց հետո Mon, 26 Oct 2026 13:30:39 +0400 Թուրքիայի…

39 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան» Mon, 26 Oct 2026…

49 րոպե ago

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը

Ով է կառուցելու մետրոյի «Աջափնյակ» կայարանը Mon, 26 Oct 2026 13:15:38 +0400 Երևանի մետրոյի «Աջափնյակ»…

54 րոպե ago