«Հրապարակ». Այս պապիկն Աբաջյանի պապիկի նման կեղծ չէր

«Հրապարակ». Այս պապիկն Աբաջյանի պապիկի նման կեղծ չէր

Thu, 21 May 2026 11:45:38 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Նիկոլ Փաշինյանը շարունակում է ատելության խոսք տարածել: Նա սպառնում է ընդդիմադիրներ «կզզըցնել», «բոմժ սարքել», ունեզրկել, բանտարկել, «սատկացնել»: Արցախցիներին անվանում է «թռածներ», մի արցախցի տղամարդու վրա բղավում էր` «դու ինչո՞ւ ես կենդանի մնացել, ինչո՞ւ չես զոհվել»: Ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին:

– Քարոզարշավների ժամանակ ատելության խոսքը պետք է բացառել: Քարոզարշավը չպետք է այն մասին լինի, թե ով ում ինչքան է ատում: Այդ ատելության դրսեւորումներին մենք ականատես ենք 2018-ից ի վեր: Քարոզարշավին պետք է նախընտրական ծրագրեր ներկայացվեն, խոսեն կյանքի որակը բարելավելու մասին, խոստումներ տան հասարակությանը, մարդկանց պետք է իրենց առաջարկները ներկայացնեն եւ այլն: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարուց ավելի է՝ իշխանության է, նա իր ոչ մի խոստմանը տեր չի եղել, ուստի պետք է քարոզարշավն իջեցնի փողոցային մակարդակի, պետք է մարդկանց անձնական վիրավորանքներ տա, մտնի մարդկանց ընտանիքներ, երեխաներին վիրավորի եւ այլն: Դե, իսկ իրավապահ համակարգը… տեսնում ենք, որ միայն ընդդիմադիր զանգվածի դեմ է աշխատում, իշխանությունները խոսում են ամենատգեղ բառապաշարով, սպառնում են, բայց այդ ամենը որեւէ իրավական հետեւանք չի ունենում, փոխարենը ինչ-որ մի ընդդիմադիր մի չնչին քննադատական խոսք է ասում, անմիջապես կալանավորում են: Մեր երկրում փաստացի կան արտոնյալներ, որոնց ամեն բան կարելի է` առանց բացառությունների, եւ կան իրավապահների կողմից հետապնդվող մարդիկ: Կարող են ինչ-որ մի քաղաքացու պաստառ պոկելու համար ձերբակալել, հետո այդ քաղաքացին անհասկանալի հանգամանքներում մահանա, եւ ասեն` ինքնասպան եղավ…. ո՞վ է մինչ այս պահը պատասխանատվության ենթարկվել ինքնասպան եղած քաղաքացու մահվան համար՝ ոչ ոք, իսկ դա նորմալ չէ: Օրեր առաջ էլ Ազատ գյուղում այրված տղաներից մեկի տարեց պապիկին էին քաշքշում, հետո վիրավորեցին: Նրանց թվացել էր, թե ինչպես Ռոբերտ Աբաջյանի պապիկն իրական չէր, այնպես էլ այս պապիկն է կեղծ, սակայն մեր երկրում` ամեն մի անկյունում, ամեն գյուղում ու քաղաքում այնքան խնդիրներ կան, որ դժգոհություն հայտնող բոլոր քաղաքացիներն իրական են եւ, վստահաբար, որեւէ կերպ ուղղորդված չեն: Փաշինյանն ամեն տեղ խնդիրներ է ստեղծել, դա իր համար խնդիր չէ, սակայն երբ դրանց մասին բարձրաձայնում են, խնդիր է:

– Փաշինյանը նաեւ Հայ առաքելական եկեղեցուն է սպառնում: Նախընտրական ծրագրում նշել է, որ Վեհափառին Վեհարանից հեռացնելու է եւ նոր կաթողիկոս նշանակի, հավանաբար՝ տիրադավներից մեկին….

– Միայն այն հանգամանքը, որ նա Եկեղեցու մասին այդպես է արտահայտվում, դա պետք է պատճառ լիներ, որ ԿԸՀ-ն չգրանցեր այդ կուսակցությանը: Հակասահմանադրական խոստումները հաշվի անելով՝ ԿԸՀ-ն շատ հանգիստ կարող էր այդ քայլին դիմել: Ամեն դեպքում, ես Փաշինյանի հայտարարություններին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, նա մի շարք խոստումներ է տվել, որոնք կյանքի չի կոչել: Բնականաբար, կոռեկտ չէ ատելություն ու թշնամանք տարածելը, հատկապես, երբ դա արվում է Եկեղեցու դեմ, սակայն մենք խոսում ենք մի մարդու մասին, որը զուրկ է ինքնատիրապետումից, չի կարողանում կառավարել իր հույզերը, չարությամբ է լցված եւ ամենուր միայն չարություն ու ատելություն է տարածում, պետք է ինչ-որ կերպ կանխել այդ ամենը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես կգնամ դրախտ. Թրամփ

Ես կգնամ դրախտ. Թրամփ Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

11 րոպե ago

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին Mon, 09 Nov 2026 15:00:05 +0400 Թեհրանի…

11 րոպե ago

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Mon, 09 Nov 2026 14:39:51…

32 րոպե ago

Մահացել է բլոգեր Սվետլանան․ որն է եղել պատճառը

Մահացել է բլոգեր Սվետլանան․ որն է եղել պատճառը Mon, 09 Nov 2026 14:33:09 +0400 23-ամյա…

38 րոպե ago

Գերմանիան ամենից շատ արտաքսում է թուրքերին

Գերմանիան ամենից շատ արտաքսում է թուրքերին Mon, 09 Nov 2026 14:30:58 +0400 Գերմանիայի ներքին գործերի…

40 րոպե ago

Պահանջ ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում

Պահանջ ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Mon, 09 Nov 2026…

1 ժամ ago