Ադրբեջանցիներին պիտի արգելվի ՀՀ-ում հողեր, տներ գնել

Ադրբեջանցիներին պիտի արգելվի ՀՀ-ում հողեր, տներ գնել

Thu, 21 May 2026 12:16:41 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ըստ որի՝ շուրջ 300 հազար ադրբեջանցիներ ցանկանում են վերադառնալ իրենց «հայրենիք»։

Կարապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են մեղմել կամ հերքել այդ թեմայի շուրջ նախկինում արված հայտարարությունները, ինչն էլ, ըստ նրա, դժգոհություն է առաջացրել ադրբեջանական իշխանությունների մոտ։ Նա նշել է, որ այդ ամենը կարող է հետագայում վերածվել ավելի լուրջ զարգացումների։

Դաշինքի առաջնորդը նաև հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իր քաղաքական ուժը կփորձի բացառել նման խոսույթը և կձեռնարկի քայլեր՝ Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ արդեն իսկ կան մտահոգություններ, որ ադրբեջանցիները տարբեր եղանակներով փորձում են ներգրավվել Հայաստանում՝ անշարժ գույք և հողատարածքներ ձեռք բերելով։

Կարապետյանը ընդգծել է, որ նախատեսում են օրենսդրական փոփոխություններ, որոնց միջոցով կսահմանափակվի ադրբեջանցիների կողմից Հայաստանում հողերի և բնակարանների ձեռքբերման հնարավորությունը, ինչպես նաև նվիրատվությունների ստացումը։

«Ադրբեջանցիներին պիտի արգելվի ՀՀ-ում հողեր, տներ գնել»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կամավոր են հանձնել

Կամավոր են հանձնել Fri, 19 Jun 2026 23:30:09 +0400 Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից…

3 րոպե ago

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն Fri, 19 Jun 2026 23:15:11 +0400 Ադրբեջանական Haqqin.az-ը խիստ…

18 րոպե ago

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Fri, 19 Jun 2026…

37 րոպե ago

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Fri, 19 Jun 2026 22:51:49 +0400 Հայաստանի…

41 րոպե ago

Գումարները մսխել են, կշեռքն էլ չի շահագործվում

Գումարները մսխել են, կշեռքն էլ չի շահագործվում Fri, 19 Jun 2026 22:45:49 +0400 Լոռվա մարզի…

47 րոպե ago

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է

26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Fri, 19 Jun 2026 22:30:10 +0400 Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի…

1 ժամ ago