Բաց նամակ Սուրեն Պապիկյանին

Բաց նամակ Սուրեն Պապիկյանին

Thu, 21 May 2026 13:36:51 +0400


Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին

Հարգելի՛ պարոն Պապիկյան,

Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։

Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ջեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել…

Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է , ոչ թե Ադրբեջանը, ինպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը` հայ զինվորն է…
Կանխավ շնորհակալություն։

Վիտալի Մանգասարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT Thu, 29 Oct 2026 12:00:49 +0400…

6 րոպե ago

Եթե Ռուբինյանն ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան

Եթե Ռուբինյանն ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Thu, 29 Oct 2026 12:00:28…

7 րոպե ago

ԱԺ միջանցքում ծեծկռտուք է

ԱԺ միջանցքում ծեծկռտուք է Thu, 29 Oct 2026 11:59:06 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 րոպե ago

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը Thu, 29 Oct 2026 11:55:52 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

11 րոպե ago

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026…

16 րոպե ago

Տարոն Չախոյանի հրճվանքը կռիվ հրահրելուց հետո

Տարոն Չախոյանի հրճվանքը կռիվ հրահրելուց հետո Thu, 29 Oct 2026 11:50:32 +0400 Latest news from…

17 րոպե ago