Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT

Thu, 29 Oct 2026 12:00:49 +0400


Հարավային Կորեան մերձենում է Ռուսաստանին իր՝ Ուկրաինայի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին, ինչը մտահոգություն է առաջացնում եվրոպացի դաշնակիցների շրջանում, գրում է Financial Times-ը։

Նշվում է, որ նախագահ Լի Չժե Մյոնի օրոք Սեուլը աստիճանաբար վերականգնում է դիվանագիտական ​​և տնտեսական կապերը Մոսկվայի հետ, չնայած Ուկրաինայում պատերազմին և Ռուսաստանի ռազմական համագործակցությանը Հյուսիսային Կորեայի հետ։

Միայն հուլիս և օգոստոս ամիսներին Հարավային Կորեան Ռուսաստան է առաքել ավելի քան 176,000 տոննա վառելիք, հիմնականում դիզելային վառելիք։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվել է պատժամիջոցների տակ գտնվող տանկերներով։

Երկու երկրների ներկայացուցիչների միջև նույնպես փակ դռների հետևում բանակցություններ են ընթանում, ասվում է FT-ի հոդվածում․ «Ի հեճուկս դրա, Կիևի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Երկու հյուսիսկորեացի ռազմագերիների մասին տեղեկատվության բացահայտման շուրջ վեճից հետո Սեուլը հետ է կանչել իր դեսպանին Ուկրաինայից և կրճատել իր դիվանագիտական ​​ներկայությունը»։

Եվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ Հարավային Կորեան արդեն պատրաստվում է պատերազմի ավարտից հետո վերադառնալ Ռուսաստանի հետ բիզնեսին՝ իր սեփական տնտեսական շահերը դնելով Ուկրաինայի հետ համերաշխությունից վեր։

Կարևոր է նշել, որ վառելիքի մատակարարումները հատկապես զգայուն են Ուկրաինայի համար, քանի որ, ինչպես նշել է նախագահի պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը, դրանք օգնել են Ռուսաստանին մեղմել պակասորդը նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարվածներից հետո։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Sun, 22 Nov 2026 12:00:04 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

13 րոպե ago

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս Sun, 22 Nov 2026 11:45:17…

28 րոպե ago

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Sun, 22 Nov 2026 11:30:59…

42 րոպե ago

Կա փակ ավտոճանապարհ

Կա փակ ավտոճանապարհ Sun, 22 Nov 2026 11:15:24 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

58 րոպե ago

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա Sun, 22 Nov 2026 11:06:07 +0400…

1 ժամ ago

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը Sun, 22 Nov 2026 11:00:56 +0400…

1 ժամ ago