Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT
Thu, 29 Oct 2026 12:00:49 +0400

Հարավային Կորեան մերձենում է Ռուսաստանին իր՝ Ուկրաինայի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին, ինչը մտահոգություն է առաջացնում եվրոպացի դաշնակիցների շրջանում, գրում է Financial Times-ը։
Նշվում է, որ նախագահ Լի Չժե Մյոնի օրոք Սեուլը աստիճանաբար վերականգնում է դիվանագիտական և տնտեսական կապերը Մոսկվայի հետ, չնայած Ուկրաինայում պատերազմին և Ռուսաստանի ռազմական համագործակցությանը Հյուսիսային Կորեայի հետ։
Միայն հուլիս և օգոստոս ամիսներին Հարավային Կորեան Ռուսաստան է առաքել ավելի քան 176,000 տոննա վառելիք, հիմնականում դիզելային վառելիք։ Բեռնափոխադրումների մի մասն իրականացվել է պատժամիջոցների տակ գտնվող տանկերներով։
Երկու երկրների ներկայացուցիչների միջև նույնպես փակ դռների հետևում բանակցություններ են ընթանում, ասվում է FT-ի հոդվածում․ «Ի հեճուկս դրա, Կիևի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Երկու հյուսիսկորեացի ռազմագերիների մասին տեղեկատվության բացահայտման շուրջ վեճից հետո Սեուլը հետ է կանչել իր դեսպանին Ուկրաինայից և կրճատել իր դիվանագիտական ներկայությունը»։
Եվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ Հարավային Կորեան արդեն պատրաստվում է պատերազմի ավարտից հետո վերադառնալ Ռուսաստանի հետ բիզնեսին՝ իր սեփական տնտեսական շահերը դնելով Ուկրաինայի հետ համերաշխությունից վեր։
Կարևոր է նշել, որ վառելիքի մատակարարումները հատկապես զգայուն են Ուկրաինայի համար, քանի որ, ինչպես նշել է նախագահի պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը, դրանք օգնել են Ռուսաստանին մեղմել պակասորդը նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարվածներից հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր