Ե՞րբ տեղի կունենան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Thu, 29 Oct 2026 10:30:48 +0400

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հստակ օրը կորոշվի առաջիկայում։
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան դեռ ազդանշաններ չի փոխանցել ուկրաինական կարգավորման հարցով եռակողմ բանակցությունների վերսկսման ամսաթվի վերաբերյալ։
Ուշակովը նաև նշել է, որ ռուսական պատվիրակության կազմը նույնպես կորոշվի շուտով, դրա կորիզն արդեն կա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր