Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Իրեն դրել էր Տարզանի տեղը»

«Իրեն դրել էր Տարզանի տեղը»

Thu, 29 Oct 2026 12:04:30 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը քննադատել է ՔՊ-ական պատգամավորների պահվածքը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։

Լրագրողների հետ զրույցում Վարդանովը նշել է, որ Վահագն Ալեքսանյանն իրեն պահել է այնպես, կարծես «Տարզանը» լիներ՝ աթոռ վերցնելով և նետելով այն։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ միջադեպի ակտիվ մասնակիցներից է եղել նաև ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, որը, Վարդանովի գնահատմամբ, իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն մասնակցել է բախումներին։

Վարդանովը պնդել է, որ խորհրդարանում լարվածությունն առաջացրել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը, որին նա անվանել է «ֆեյքերի գործարանի պետ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղինակ Վարդանով․ «Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք»

Վաղինակ Վարդանով․ «Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք» Tue, 11 Aug 2026 11:36:36 +0400 ԱԺ պաշտպանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով