Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով
Mon, 07 Sep 2026 21:45:11 +0400

Բանակում մահերի, ինքնասպանությունների կտրուկ աճի պատճառը հոգևոր դասի ներկայացուցիչների՝ գնդերեցների պակասով է պայմանավորված, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՈՄԱ հիմնադիր նախագահ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը:
«Գնդերեցները երկու վերադաս ունեն՝ Պաշտպանության նախարարություն և Հայ Առաքելական եկեղեցի: Պաշտպանության նախարարությունը՝ բոլշևիկների ճանապարհը բռնելով, ի դեպ, շատ հարցերում են իրենք կրկնում բոլշևիկներին, իրենք փորձեցին հոգևոր ծառայությունն ամբողջությամբ պետության վերահսկողության տակ մտցնել՝ առանց գաղափարախոսության: Եվ եղավ այն, ինչ որ եղավ 1941 թվականին: Սա դեռ բողբոջներն են, սա դեռ ծաղիկը չի, բերքը չի, շատ ավելի վատ բան կլինի, երբ որ ռազմական գործողություններ սկսվեն ու զինվորականների բարոյա-հոգեբանական վիճակը լինի շատ ավելի ցածր մակարդակի, քան եղել է 2020 թվականին կամ նույնիսկ 2021, 2022, 2023 թվականներին: Ուրեմն ես այդքան բան չե՞մ, հասկանում, որ մեր գումարտակը ստեղծելուց երեք կարևոր բանն եմ արել՝ գնդերեցի ինստիտուտ եմ ստեղծել, ստեղծել եմ լողանալու հնարավորություն և խոհանոց»,-ասաց Վարդանովը:
Նախկին հետախույզը շեշտում է, գնդերեցների առկայությունը բանակում նպաստում է ոչ միայն բարոյա-հոգեբանական վիճակի բարձր մակարդակին, այլ կարգապահության պահպանմանը, ոգին ամուր է լինում, իսկ մարտիկն առանց ոգու ամրության չի կարող հաջող կատարել իր առաջ դրված խնդիրը:
«Հայ առաքելական եկեղեցու հոգևորականի ներկայությունը բանակում պարտադիր է: Դեռևս առաջին համաշխարհային պատերազմից հետո շատերը ընդգծեցին մի բան, թե արևմտյան երկրների մտավորականները, թե ռուս մտավորականները, թե բոլշևիկների կողմից կռվողները, ասում էին, որ խրամատում անաստված չկա, խրամատում աթեիզմ չի լինում: Այն ժամանակ, երբ դու վատ ես, երբ մտքերդ բիլիարդի գնդակի պես այս պատից այն պատն է թռնում, մեկը պիտի լինի, որ հետո քո զրույցը քո դեմ չի օգտագործի: Իսկ դա քո եկեղեցին է, ով միջնորդն է ու հույս կա, որ քո զրույցը նրա միջոցով կհասնի Աստծուն: Զարմանալի է, բայց աշխարհի ամենաուժեղ բանակը, որը հերթական ձախողումն ունեցավ Իրանում հաբրգելու պատճառով՝ գնդերեցների ծառայություն ունի»,-շեշտեց ՈՄԱ նախագահը:
ԱՄՆ բանակն ունի թե հրեական, թե տարբեր կրոնական ուղղությունների ու թե մուսուլմանական գնդերեցների ծառայություն և ոչ մի տեղ գնդերեցը չի ենթարկվում միայն ռազմական ղեկավարությանը, այլև իր հոգևոր առաջնորդին:
«Մեր բանակում մարտական պատրաստվածությունը բարձր պահելու համար անհրաժեշտ է, որ բարոյահոգեբանական վիճակը զորամասերում լավ վիճակում լինի, եթե ոչ գերազանց, գոնե լավ պիտի լինի: Իսկ դրա համար պետք է, որ հասարակությունը ներթափացնի բանակ, ոչ թե որ իրավապաշտպանները գրեն, որ մի հատ գրիչ չունի, գնան աղմկեն, խնդիր սարքեն, գրանտներ, փողեր և այլն: Այլ գնամ գյոզերով ասեմ, այ հրամանատար, այս ինչ բանը չկա՝ գնա հարցերը լուծիր: Մյուս կետը՝ գնդերեցներն են՝ պարտադիր է նրանց առկայությունը: Այս երկու հանգամանքը պարտադիր են բանակի համար․ հասարակությունը, որովհետև ուժ է տալիս բանակին, հասարակությունից է ռեզերվը գալիս և գերբնականի հետ կապը: Այդ կապը, եթե չլինի, զինվորն իրեն լավ չի զգում»,-եզրափակեց Վովա Վարդանովը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր