Մեզ չեք պառակտի

Մեզ չեք պառակտի

Thu, 21 May 2026 14:05:31 +0400


Հայաստանում նախընտրական քարոզարշավը բացահայտեց չափազանց մտահոգիչ և խորքային խնդիրներ, որոնք ոչ միայն քաղաքական մշակույթի պակասի հետ են կապված, այլ նաև էթիկայի, փոխադարձ հարգանքի ու հաղորդակցության ճգնաժամի։ Ամենօրյա ատելության խոսքը, վիրավորանքների հեղեղը, ագրեսիվ հռետորաբանությունը, բացահայտ սպառնալիքները, տարրական տակտի բացակայությունը, ընդդիմախոսների նկատմամբ հարգանքի և հանրային երկխոսության արժանապատիվ տոնայնության բացակայությունն անհարիր են Հայաստանի վարչապետի պաշտոնին, մեր ազգային արժեքներին, հայ ժողովրդի արժանապատվությանը։

Անընդունելի ու դատապարտելի է, երբ ընտրարշավը վերածվում է ատելություն և նվաստացում արտահայտող գործիքի, սեփական քաղաքացիների և արցախցիների նկատմամբ անհարգալից, հաճախ նաև հայհոյախառն արհամարհական վերաբերմունքի տարածման միջոցի՝ ընդ որում ամենաբարձր մակարդակով։ Ակնհայտ է, որ նպատակ է դրված այդպիսով արմատավորել վախի մթնոլորտ՝ խորացնելով բաժանարար գծերը, որոնք տարիներ շարունակ արհեստականորեն սերմանվել են որոշ շրջանակների կողմից։
Իշխանությունները ցանկանում են վախ ներշնչել ժողովրդի մեջ ու պառակտել մեզ՝ հակադրելով միմյանց ու այդպիսով ներքին հակասությունը վերածելով քաղաքական գործիքի։

ՉԻ’ ՍՏԱՑՎԵԼՈՒ։ Մենք մեկ ժողովուրդ ենք։ Ո՛չ ձերբակալությունները, ո՛չ բացահայտ թշնամանքի լեզուն, ո՛չ էլ վիրավորանքները չեն կարող բաժանել մեզ։

Մենք ունենք մեկ ընդհանուր Հայրենիք, մեկ պատմություն, մեկ պատասխանատվություն ապագա սերունդների առաջ։ Եվ այս երկրի տերերը մենք ենք և մեզ համար հայկական ազգային օրակարգը, ազգային արժանապատվությունն ու պետական շահերը մնում են անվերապահ առաջնահերթություն։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է չտրվել մանիպուլյացիաներին և արմատախիլ անել այն չարիքը, որը սպառնում է մեր Հայրենիքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պուտինը պատրաստ է երկխոսության

Պուտինը պատրաստ է երկխոսության Sun, 01 Nov 2026 10:00:07 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ…

13 րոպե ago

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման

Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման Sun, 01 Nov 2026 09:45:08 +0400 ԱԺ…

28 րոպե ago

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց

2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց Sun, 01 Nov 2026 09:29:11 +0400 Գագիկ Սուրենյանի…

44 րոպե ago

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման Sun, 01 Nov 2026 09:01:13 +0400 Ռազմական…

1 ժամ ago

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

10 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

11 ժամ ago