Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Thu, 21 May 2026 14:15:13 +0400


Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից:

Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Tue, 18 Aug 2026 08:20:43 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը Tue, 18 Aug 2026 08:15:44 +0400 Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին,…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել»

«Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» Tue, 18 Aug 2026 08:10:00 +0400 Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում Tue, 18 Aug 2026 08:05:16 +0400 Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով,…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է Tue, 18 Aug 2026 08:00:20 +0400 Արմեն Գրիգորյանի…

25 րոպե ago

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է Tue, 18 Aug 2026 01:30:07 +0400 Շվեդիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային…

7 ժամ ago