Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է բարձրացել

Thu, 21 May 2026 14:15:13 +0400


Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից:

Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Շատ ծիծաղի վերջը լացն է»

«Շատ ծիծաղի վերջը լացն է» Sat, 25 Jul 2026 16:45:25 +0400 Փաշինյանի ինքնիշխանության օրացույցը, կարծես, …