Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են

Էրդողանի հետ «լուսանկարի» համար ձերբակալել են

Wed, 23 Sep 2026 16:00:55 +0400


Անկարայում ձերբակալել են 53-ամյա Մեհմեթ Չաքմաքին՝ սոցցանցերում արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարներ հրապարակելու համար, որոնցում ինքւ, իբր, լուսանկարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքին Գյուրլեքի հետ։

Անկարայի դատախազության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ Չաքմաքն ԱԲ-ի կողմից ստեղծված պատկերները հրապարակել է որպես իր WhatsApp հաշվի կարգավիճակի թարմացումներ։

Քննիչների խոսքով՝ գրառումները տպավորություն են ստեղծել, որ նա կապեր ունի պետական ​​պաշտոնյաների հետ և ազդեցություն ունի նրանց վրա։

Չաքմաքը ձերբակալվել է Անկարայի Քեչիորեն շրջանում գտնվող իր տանը։

Հետաքննությունը նաև պարզել է, որ նա նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ

Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման …