Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում

Wed, 29 Apr 2026 08:05:00 +0400


Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում:

Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին՝ հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը։

Դաշինքից չեն պարզաբանում այս լուրը, սակայն, մեր տեղեկություններով, այս անգամ նախատեսում են հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում՝ Օպերայում, ինչպես ապրիլի 11-ին արեցին, այլ՝ Հանրապետության հրապարակում, որն ավելի մեծ է եւ տարողունակ:

Նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկին «ուժեղները», փաստորեն, որոշել են ոչ հաճելի անակնկալ մատուցել, ինչպես իրենք են ասում, «փոքրիկ խմբակին» եւ հոգեբանական ճնշման ենթարկել առանց այն էլ վախեցած ՔՊ-ականներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները, թե ոչ

«Հայաստան» դաշինքը կվերցնի մանդատները, թե ոչ Tue, 09 Jun 2026 13:43:07 +0400 «Մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ …