Քարոզարշավ անելու ժամանակ ունեն, արձանները մաքրելու ժամանակ չունեն

Քարոզարշավ անելու ժամանակ ունեն, արձանները մաքրելու ժամանակ չունեն

Thu, 21 May 2026 15:45:31 +0400


Վերնիսաժի հարակից այգում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը անմխիթար վիճակում է։ Արձանի զգալի մասը թռչուններն են աղտոտել։ Արձանի անմխիթար տեսքը խոսում է քաղաքի սանմաքրման ծառայությունների կողմից անուշադրության, անպատասխանատվության մասին։ Այգում զբոսնող քաղաքացիները նշում են, որ մաքրման և պահպանման աշխատանքներ վաղուց չեն իրականացվել։ Մինչդեռ հանրային վայրերում տեղադրված արձանների պատշաճ պահպանումը ոչ միայն մշակույթային ժառանգության պահպանման, այլ նաև քաղաքային բարեկեցության կարևոր գործառույթներից է։ Իսկ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային պայքարի կարևորագույն խորհրդանիշներից է և նրա հիշատակը հասարակության համար մեծ նշանակություն ունի հատկապես այս փուլում, երբ մեր սահմանները վտանգված են եւ գլխավոր վտանգը կախված է Սյունիքի գլխին, իսկ Սյունիքի պաշտպանությունը ասոցացվում է հերոս Նժդեհի հետ։

Երբ արձանը կեղտոտ է կամ վնասված, դա ցույց է տալիս հասարակության անտարբերությունը, քաղաքային իշխանությունների անգործությունը եւ անփութությունը սեփական հերոսների հիշատակի նկատմամբ։ Նժդեհի արձանը մարդաշատ վայրում է, այստեղ նաեւ շատ զբոսաշրջիկներն են լինում եւ մեր հերոսի արձանի տեսքը նրանց մոտ կարող է բացասական կարծիք առաջացնել մեր քաղաքի ու մեր ազգի մասին։ Մայրաքաղաքի հուշարձանների մաքրության եւ պատշաճ տեսքի խնդիրը քաղաքապետարանի պատասխանատվության դաշտում է։

Մենք զրուցեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի հետ, նա նշեց, որ ծրագիր կա մայիսի 27-ին՝ Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ բոլոր արձանների մաքրման աշխատանքներ իրականացնել։ Նա նաեւ նշեց, որ պարբերաբար մաքրման աշխատանքներ կատարվում են և հուշարձանների պահպանությունը աչքաթող չի արվում։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարազատները չեն կարողանում այցելել Խաչատրյանին

Հարազատները չեն կարողանում այցելել Խաչատրյանին Fri, 06 Nov 2026 18:10:07 +0400 Թեեւ Գագիկ Խաչատրյանի համար…

10 րոպե ago

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, անգամ ոստիկանները

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, անգամ ոստիկանները Fri, 06 Nov 2026 18:04:58 +0400 Latest news…

15 րոպե ago

Մեր ուժն է, որ Փաշինյանին չի թողնում Ալիևյան սահմանադրությունը անցկացնել

Մեր ուժն է, որ Փաշինյանին չի թողնում Ալիևյան սահմանադրությունը անցկացնել Fri, 06 Nov 2026 18:04:01…

16 րոպե ago

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել Fri, 06 Nov 2026 18:00:51 +0400 Latest news…

19 րոպե ago

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են Fri, 06 Nov 2026 18:00:12 +0400 Վերջին մեկ շաբաթում՝…

20 րոպե ago

Երևան քաղաքի կառավարումը ձոխողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար

Երևան քաղաքի կառավարումը ձոխողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Fri, 06 Nov 2026 17:58:30 +0400…

22 րոպե ago