ՔՊ-ի հրաժեշտից առաջ «կատաֆալկայով ման են տալիս»

ՔՊ-ի հրաժեշտից առաջ «կատաֆալկայով ման են տալիս»

Thu, 21 May 2026 16:45:57 +0400


Ժողովուրդն ասում է՝ ՔՊ-ն չկա։ ՔՊ-ն ասում է՝ «ես կամ»։ Մարդիկ նայում են կատաֆալկայում գտնվող Փաշինյանին ու շփոթության մեջ ընկնում՝ լավ, հիմա կա՞, թե՞ չկա…Վերջին հայտարարություններից հետո նույնիսկ քաղաքական վերլուծաբաններն են սկսել ենթագրերով լսել իշխանությանը։ Խոսքը ոչ թե անհոդաբաշխ է, այլ արդեն բժշկական եզրույթների սահմանում է մտնում՝ քաղաքական խռխռոց։ Վերջին խռխռոցը հնչեց այսպես ՝ ինչու՞ եք դուք ողջ։ Այնպիսի տպավորություն է, որ ՔՊ-ն հրաժեշտից առաջ նախանձում է, որ մնացածները ողջ են մնում։ Ուզում է բոլորին հավաքի, լցնի «կատաֆալկա» ու իր հետ տանի։ Մի պահ թվում է՝ սա արդեն քաղաքականություն չէ, այլ վիրավորված ուրվականի վերադարձ։ Այդ տեսարանից հետո այլևս ոչ մի քաղաքական բանավեճ իմաստ չունի։ ՔՊ-ն, փաստորեն, ամբողջացած մեկ անձի մեջ, կատաֆալկայով շրջում է քաղաքով մեկ։ Մնում է միայն հասկանալ՝ սա նախընտրական քարոզա՞րշավ է, պետական այցե՞ր, թե՞ վերջին հրաժեշտի փորձարկում։ Մարդիկ կանգնել, նայում են էս ամենին ու չեն հասկանում՝ իշխանությունն ապրո՞ւմ է, վերջին շնչու՞մ է, մեռե՞լ է, թե՞ պարզապես քաղաքական կոմայի մեջ է։ Մի բան հստակ է՝ եթե այս տեմպով շարունակվի, հաջորդ հայտարարությունները, արդեն ոչ թե Փաշինյանը խզված, խռխռացող ձայնով կխոսի, այլ հոգեհացի կազմակերպիչը։ Որովհետև արդեն չի հասկացվում՝ սա իշխանության ու աթոռի՞, ասել է թե՝ կյանքի գոյության մենամա՞րտ է, թե՞ հոգեհանգստի հերթապահ խումբ։ Մի կին պատմում է․

-Երեկ հեռուստացույցով Փաշինյանի ելույթն էի լսում, ամուսինս վազելով եկավ խոհանոց՝ ասաց՝ «գազը փակիր, կաթսան պայթելու է»։ Բայց չէ՛։ Դա հերթական քաղաքական ուղերձն էր։ Հիմա արդեն նախընտրական ելույթները նման են շտապօգնության կանչի․ քաղաքացին հարց է տալիս, պատասխանը գալիս է ասես դեֆիբրիլյատորի տակ գտնվող մարդուց։ Կողքից առողջապահության նախարարը արագ-արագ բացատրում է․
-Վարչապետը շատ էներգետիկ վիճակում է։
Անկեղծ ասած, երբ Փաշինյանին տեսան կատաֆալկայի վրա, ժողովուրդը հանգստացավ։
-Վերջապես իշխանությունը գտել է իր ամենաճիշտ տրանսպորտը։

Կատաֆալկայի վրա նստած վարչապետը շրջում է քաղաքով մեկ, նայում աջ ու ձախ, կարծես վերջին հրաժեշտն է տալիս իր քաղաքական նախագծերին, աֆալտին, կարմիր բերետավորներին, հետո կառավարության անդամներին։ Շատերը խաչակնքում են՝ ՔՊ-ի հրաժեշտից առաջ «կատաֆալկայով ման են տալիս»։ Մի պապիկ էլ ասում է․
-Տղե՛րք, սա քարոզարշավ չէ։ Սա կատաֆալկայի հոգևոր մասն է։
Իսկ հեռվում դանդաղ գնում է կատաֆալկան։ Մեջը՝ իշխանությունը։
դրսում՝ հարազատները։ Ժողովուրդը նայում ու չի հասկանում՝ սա պետությո՞ւն է, քաղաքական թատրո՞ն, թե՞ տխուր արարողություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամաչեք ձեր երեխաների մոտ

Ամաչեք ձեր երեխաների մոտ Thu, 15 Oct 2026 13:01:03 +0400 Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա…

2 րոպե ago

Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ

Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ Thu, 15 Oct 2026 13:00:38 +0400 SpaceX-ի…

3 րոպե ago

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը Thu, 15 Oct 2026 12:46:33…

17 րոպե ago

«Հրապարակ». Հերի՛ք է ժողովրդին խաբեք, թե՝ «բանակում լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել»

«Հրապարակ». Հերի՛ք է ժողովրդին խաբեք, թե՝ «բանակում լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել» Thu, 15 Oct 2026…

18 րոպե ago

Ուսուցչուհի և աշակերտներ են զոհվել Պակիստանում

Ուսուցչուհի և աշակերտներ են զոհվել Պակիստանում Thu, 15 Oct 2026 12:30:28 +0400 Պակիստանի Փեշավար քաղաքում…

33 րոպե ago

«Հայ ազգը Ծառուկյանի կողքին է»․ Պաստառներ՝ Երևանի տարբեր հատվածներում

«Հայ ազգը Ծառուկյանի կողքին է»․ Պաստառներ՝ Երևանի տարբեր հատվածներում Thu, 15 Oct 2026 12:19:24 +0400…

44 րոպե ago