Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

ՔՊ-ի հրաժեշտից առաջ «կատաֆալկայով ման են տալիս»

ՔՊ-ի հրաժեշտից առաջ «կատաֆալկայով ման են տալիս»

Thu, 21 May 2026 16:45:57 +0400


Ժողովուրդն ասում է՝ ՔՊ-ն չկա։ ՔՊ-ն ասում է՝ «ես կամ»։ Մարդիկ նայում են կատաֆալկայում գտնվող Փաշինյանին ու շփոթության մեջ ընկնում՝ լավ, հիմա կա՞, թե՞ չկա…Վերջին հայտարարություններից հետո նույնիսկ քաղաքական վերլուծաբաններն են սկսել ենթագրերով լսել իշխանությանը։ Խոսքը ոչ թե անհոդաբաշխ է, այլ արդեն բժշկական եզրույթների սահմանում է մտնում՝ քաղաքական խռխռոց։ Վերջին խռխռոցը հնչեց այսպես ՝ ինչու՞ եք դուք ողջ։ Այնպիսի տպավորություն է, որ ՔՊ-ն հրաժեշտից առաջ նախանձում է, որ մնացածները ողջ են մնում։ Ուզում է բոլորին հավաքի, լցնի «կատաֆալկա» ու իր հետ տանի։ Մի պահ թվում է՝ սա արդեն քաղաքականություն չէ, այլ վիրավորված ուրվականի վերադարձ։ Այդ տեսարանից հետո այլևս ոչ մի քաղաքական բանավեճ իմաստ չունի։ ՔՊ-ն, փաստորեն, ամբողջացած մեկ անձի մեջ, կատաֆալկայով շրջում է քաղաքով մեկ։ Մնում է միայն հասկանալ՝ սա նախընտրական քարոզա՞րշավ է, պետական այցե՞ր, թե՞ վերջին հրաժեշտի փորձարկում։ Մարդիկ կանգնել, նայում են էս ամենին ու չեն հասկանում՝ իշխանությունն ապրո՞ւմ է, վերջին շնչու՞մ է, մեռե՞լ է, թե՞ պարզապես քաղաքական կոմայի մեջ է։ Մի բան հստակ է՝ եթե այս տեմպով շարունակվի, հաջորդ հայտարարությունները, արդեն ոչ թե Փաշինյանը խզված, խռխռացող ձայնով կխոսի, այլ հոգեհացի կազմակերպիչը։ Որովհետև արդեն չի հասկացվում՝ սա իշխանության ու աթոռի՞, ասել է թե՝ կյանքի գոյության մենամա՞րտ է, թե՞ հոգեհանգստի հերթապահ խումբ։ Մի կին պատմում է․

-Երեկ հեռուստացույցով Փաշինյանի ելույթն էի լսում, ամուսինս վազելով եկավ խոհանոց՝ ասաց՝ «գազը փակիր, կաթսան պայթելու է»։ Բայց չէ՛։ Դա հերթական քաղաքական ուղերձն էր։ Հիմա արդեն նախընտրական ելույթները նման են շտապօգնության կանչի․ քաղաքացին հարց է տալիս, պատասխանը գալիս է ասես դեֆիբրիլյատորի տակ գտնվող մարդուց։ Կողքից առողջապահության նախարարը արագ-արագ բացատրում է․
-Վարչապետը շատ էներգետիկ վիճակում է։
Անկեղծ ասած, երբ Փաշինյանին տեսան կատաֆալկայի վրա, ժողովուրդը հանգստացավ։
-Վերջապես իշխանությունը գտել է իր ամենաճիշտ տրանսպորտը։

Կատաֆալկայի վրա նստած վարչապետը շրջում է քաղաքով մեկ, նայում աջ ու ձախ, կարծես վերջին հրաժեշտն է տալիս իր քաղաքական նախագծերին, աֆալտին, կարմիր բերետավորներին, հետո կառավարության անդամներին։ Շատերը խաչակնքում են՝ ՔՊ-ի հրաժեշտից առաջ «կատաֆալկայով ման են տալիս»։ Մի պապիկ էլ ասում է․
-Տղե՛րք, սա քարոզարշավ չէ։ Սա կատաֆալկայի հոգևոր մասն է։
Իսկ հեռվում դանդաղ գնում է կատաֆալկան։ Մեջը՝ իշխանությունը։
դրսում՝ հարազատները։ Ժողովուրդը նայում ու չի հասկանում՝ սա պետությո՞ւն է, քաղաքական թատրո՞ն, թե՞ տխուր արարողություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանում իշխանությունները լրջորեն մտահոգված են

Վրաստանում իշխանությունները լրջորեն մտահոգված են Thu, 21 May 2026 18:00:28 +0400 Վրաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով