Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան

Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան

Thu, 21 May 2026 20:06:43 +0400


«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես գտնվում եմ Երևան–Մեղրի մայրուղու վրա՝ այդ ճանապարհի թերևս ամենակարևոր հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Ժամանակին, սովետի տարիներին, այստեղ նաև ադրբեջանցիներ էին ապրել, և այս գյուղը նրանք կոչում էին Քյարքի։

Այսօր Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի Տիգրանաշեն գյուղը։ Հասկանում ենք բոլորս, թե ինչ նշանակություն ունի այս գյուղն ու այս հատվածը Ադրբեջանին հանձնել: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը մեջտեղից երկու մասի կիսել։ Սա նշանակում է կտրել Հայաստանի հարավը՝ Սյունիքը, Վայոց Ձորը և Արարատի մարզի մի հատվածը Հայաստանի հյուսիսից, Երևանից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չեմ հանձնելու»։ Իսկ ի՞նչ է ինքը համարում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ո՞րն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, անկախ Հայաստանի սահմանը։

Միշտ դոշ էր ծեծում, ասում էր՝ «Սովետական Հայաստանն է»։ Բայց վերջերս՝ ընդամենը 20 օր առաջ, Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուստաֆայևի հետ համաձայնվել են նոր քարտեզ գծել։ Իրենք կոկորդ էին ճղում, թե սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի Սովետական Միության գլխավոր շտաբի քարտեզով։ Հիմա պարզվում է, որ նաև այդ խոսքից են հրաժարվել։ Հերթական ադրբեջանական պահանջի առաջ ծնկի են եկել և հիմա նոր քարտեզ են գծում։

Հասկանում եք, չէ՞, որ այդ քարտեզը Ադրբեջանի պահանջներն է բավարարելու։ Այլապես իրենք չէին ընկրկի, հետ չէին կանգնի իրենց հոխորտալից հայտարարություններից, թե սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզով։

Փաշինյանը չի թաքցնում, որ ծնկաչոք կատարելու է Ալիևի հերթական պահանջը՝ միայն թե մնա իշխանության։ Ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում չունի լեգիտիմություն, չունի աջակցություն, և իշխանության մնալու համար ժողովրդին սպառնում է, վախեցնում է, թե՝ «Եթե ինձ չընտրեք, Ալիևը կգա ձեր վրա»։ Փաստորեն, Ալիևը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գլխավոր երաշխավորը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս ճանապարհը, այս գյուղը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը խաչ է դնելու Հայաստանի գոյության վրա, Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա։

Մենք կանգնած ենք վճռական ճամփաբաժանի առաջ։

Հունիսի 7-ին բոլորս միասին գնում ենք ընտրատեղամասեր՝ մերժելու Նիկոլ Փաշինյանին, մերժելու պարտվողական քաղաքականությունը, մերժելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի վիլայեթ դարձնելու քաղաքականությունը։

Այլապես մենք կզրկվենք ոչ միայն Տիգրանաշենից։ Մենք կարմիր գծով կջնջենք Տիգրանաշենը մեր քարտեզից, իսկ հետո կջնջենք նաև մեր անկախ պետականությունը, կփակենք մեր անկախ պետականության վերջին էջը։

Այնպես որ հունիսի 7-ին միասին գնում ենք ընտրատեղամասեր և քվեարկում համար 17-ի օգտին՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր անկախության, հանուն մեր ինքնիշխանության, հանուն Արցախի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խաբել են, գցել են մեր ժողովրդին

Խաբել են, գցել են մեր ժողովրդին Thu, 29 Oct 2026 20:02:30 +0400 Latest news from…

16 րոպե ago

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին Thu, 29 Oct 2026 20:00:27 +0400 Պենտագոնի կողմից գաղտնազերծված՝…

18 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով

«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ծեծկռտուքի դեպքով դիմելո՞ւ է էթիկայի հանձնաժողով Thu, 29 Oct 2026 19:55:31 +0400…

23 րոպե ago

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել

Սա պարծենալու բան չէ, բայց լավ ենք արել Thu, 29 Oct 2026 19:53:30 +0400 Latest…

25 րոպե ago

Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ

Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ Thu, 29 Oct 2026 19:45:03 +0400…

33 րոպե ago

Գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանության հետ Արցախում. Հովիկ Ավանեսով

Գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանության հետ Արցախում. Հովիկ Ավանեսով Thu, 29 Oct 2026…

34 րոպե ago