Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Thu, 21 May 2026 22:15:38 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում։ ՔՊ-ականների կանգառներից մեկը Ուրցաձոր բնակավայրն էր։

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի այցի ժամանակ ինքը գյուղում չի եղել։ Հարցին՝ իսկ ի՞նչ տրամադրություններ կան գյուղում՝ Անդրեասյանը նշեց․ «Դե չգիտես, մի տեղ որ սա գնում է` իր լպրծուն ձևով ելույթներ է ունենում, հերթական ստերի շարքով փորձում է մարդկանց հիպնոզացնել։ Չգիտես ինչի մարդկանց մեջ վախ կա` ոնց բոլոր տեղերում, ուղղակի վատը էն ա, որ եկան հարամեցին մեր գյուղն` իրենց ներկայությամբ»։

Անդրեասյանի խոսքով Փաշինյանը գյուղում մեծ աջակցություն չունի․ «Էդ բերովի հավաքներին մի նայեք։ Ինչ ասես, եթե մարդիկ էսօր «կոկորդիլոսից» վախենում են։ Բացի էդ էն ժամի էր եկել, որ դպրոց չկար, ու մարդիկ էլ զուտ հետաքրքրության համար գնացել էին, բայց չի նշանակում, որ ընտրելու են։ Բոշայի նման ընկած դռնեդուռ խնդրում են, որ եկեք մասնակցեք։ Մարդիկ էլ իրենց աշխատանքից վախենալով գնում են։ Ինչ ասեմ՝ թասիբը քցել են, շունը չի կերել։ Լիքը աշխատանք կա, էդտեղ չեք աշխատի` մի ուրիշ տեղ կաշխատեք, բա ձեր արժանապատվությո՞ւնը, բա մարդ տեսակը ո՞ւր թողեցիք»։

Անդրեասյանը նշեց, որ Ալիևը նաև Ուրցաձոր գյուղի հանձնման պահանջ է ներկայացրել ու դժվար է ասել, թե ինչ կլինի Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը

Այս ճանապարհին տասնամյա սերտ համագործակցությունը դարձավ այն հիմքը, որի վրա վեր հառնեց մեր արհեստանոցը Fri,…

10 րոպե ago

Ինչով է օգտակար գետնանուշի ամենօրյա օգտագործումը

Ինչով է օգտակար գետնանուշի ամենօրյա օգտագործումը Fri, 02 Oct 2026 22:30:47 +0400 Գետնանուշի (арахис) ամենօրյա…

25 րոպե ago

Նմպատակն ինձ չեզոքացնելն էր, կարող եմ վստահեցնել, որ հիմա մեր մյուս տարածքներն են վտանգի տակ

Նմպատակն ինձ չեզոքացնելն էր, կարող եմ վստահեցնել, որ հիմա մեր մյուս տարածքներն են վտանգի տակ…

27 րոպե ago

«Աշոտ Մինասյանին բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան

«Աշոտ Մինասյանին բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան Fri, 02 Oct 2026 22:16:15 +0400 ԱԺ…

39 րոպե ago

Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը Fri, 02 Oct 2026 22:08:45 +0400 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել…

47 րոպե ago

Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը հասել է այլ ֆուտբոլիստի

Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը հասել է այլ ֆուտբոլիստի Fri, 02 Oct 2026 22:00:01 +0400 Պորտուգալիայի հավաքականի…

56 րոպե ago