Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Thu, 21 May 2026 22:15:38 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում։ ՔՊ-ականների կանգառներից մեկը Ուրցաձոր բնակավայրն էր։

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի այցի ժամանակ ինքը գյուղում չի եղել։ Հարցին՝ իսկ ի՞նչ տրամադրություններ կան գյուղում՝ Անդրեասյանը նշեց․ «Դե չգիտես, մի տեղ որ սա գնում է` իր լպրծուն ձևով ելույթներ է ունենում, հերթական ստերի շարքով փորձում է մարդկանց հիպնոզացնել։ Չգիտես ինչի մարդկանց մեջ վախ կա` ոնց բոլոր տեղերում, ուղղակի վատը էն ա, որ եկան հարամեցին մեր գյուղն` իրենց ներկայությամբ»։

Անդրեասյանի խոսքով Փաշինյանը գյուղում մեծ աջակցություն չունի․ «Էդ բերովի հավաքներին մի նայեք։ Ինչ ասես, եթե մարդիկ էսօր «կոկորդիլոսից» վախենում են։ Բացի էդ էն ժամի էր եկել, որ դպրոց չկար, ու մարդիկ էլ զուտ հետաքրքրության համար գնացել էին, բայց չի նշանակում, որ ընտրելու են։ Բոշայի նման ընկած դռնեդուռ խնդրում են, որ եկեք մասնակցեք։ Մարդիկ էլ իրենց աշխատանքից վախենալով գնում են։ Ինչ ասեմ՝ թասիբը քցել են, շունը չի կերել։ Լիքը աշխատանք կա, էդտեղ չեք աշխատի` մի ուրիշ տեղ կաշխատեք, բա ձեր արժանապատվությո՞ւնը, բա մարդ տեսակը ո՞ւր թողեցիք»։

Անդրեասյանը նշեց, որ Ալիևը նաև Ուրցաձոր գյուղի հանձնման պահանջ է ներկայացրել ու դժվար է ասել, թե ինչ կլինի Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից

«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից Thu, 21 May 2026 08:00:21 +0400 Ալեն Սիմոնյանն օրերս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով