«Что позволено Юпитеру,то не позволено быку»

«Что позволено Юпитеру,то не позволено быку»

Fri, 22 May 2026 17:15:36 +0400


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլը չի սերտել Մովսեվ Խորենացու դասը,դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում։
Փաշինյանն ասում է ՝ իսկ ինչու՞ Զելենսկին չպիտի գար Հայաստան։ Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում ՌԴ,կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան։

Էս մարդը մինչեւ հիմա չի հասկացել, որ երբ ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի ղեկավարները այցելում են Ադրբեջան կամ հակառակը՝ դա տրամաբանական է, քանի որ նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ էին։

Ավելին, դժվար չէ կռահել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի համար դժվար է ու գրեթե անհնար է սահմանափակում դնել ու՞մ հետ հանդիպի,ու՞մ հետ՝ ոչ։

Ակնհայտ է, որ մեծ տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն աշխահաքաղաքական ու տնտեսական զարգացումների վրա,քան՝ փոքր պետությունները։

Ու այստեղ դժբախտաբար գործում է ՝ «что позволено Юпитеру,то не позволено быку» դեռեւս անտիկ աշխարհից եկող բանաձեւը։

Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ,այն հաշվարկ է, սեփական պետության շահերին չվնասելու հաշվարկ,որը Նիկոլը չունի։

Էդ խելքին էր էլի,որ 2018-ի մայիսի 8 -ին ասում էր՝ իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։ Բայց ընդամենը մի քանի տարի հետո ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Էս մարդն այդպես էլ չհասկացավ ,որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ,եւ ամեն մեկը, ինչպես Մովսես Խորենացին կասեր «ամեն մարդ իր վերմակի չափով պետք է մեկնի ոտքերը»։

Թե չէ մեր ինքնիշխան իրավունքն է ՝ում ուզենք կարող ենք ՀՀ-ում հյուրընկալել,ոչ ՌԴ -ի գործն է,ոչ էլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի։
Հարցը նրանում է,թե հյուրերի գնալուց հետո ՀՀ-ն օգուտներ է քաղելու, թե՞՝ անասելի վնասներ է ատանալու»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Wed, 14 Oct 2026 18:08:15 +0400 ՀՀ…

13 րոպե ago

Կարևոր փորձություն է սպասվում

Կարևոր փորձություն է սպասվում Wed, 14 Oct 2026 18:01:56 +0400 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն…

19 րոպե ago

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանի մասին կարևոր հայտարարություն է արել Wed, 14 Oct 2026 18:00:24 +0400 «Ռուսական…

21 րոպե ago

Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Wed, 14 Oct 2026 17:50:50 +0400 Ալբանիայի…

30 րոպե ago

ԵՄ-ն արձագանքել է

ԵՄ-ն արձագանքել է Wed, 14 Oct 2026 17:45:41 +0400 «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Եվրոպական միության…

35 րոպե ago

Բրիտանական ավանդական ազգանուններն անհետանում են

Բրիտանական ավանդական ազգանուններն անհետանում են Wed, 14 Oct 2026 17:30:06 +0400 Daily Mail-ը գրում է,…

51 րոպե ago