Լրտեսական ֆիլմեր․ երբ եւ ինչպես է ստեղծվել այս ժանրը

Լրտեսական ֆիլմեր․ երբ եւ ինչպես է ստեղծվել այս ժանրը

Fri, 22 May 2026 21:00:44 +0400


Շատերս ենք հաճույքով դիտել հայտնի «Բոնդիանան» կամ այլ կինոնկարներ, որտեղ պատմվում է լրտեսների եւ հատուկ ծառայությունների աշխատանքի մասին։ Պարզվում է, որ լրտեսական ֆիլմերն առանձին ժանր են համաշխարհային կինոարվեստում։ Լրտեսական կինոնկարները, որպես կանոն, միավորում են մի շարք ժանրեր՝ թրիլլեր, դետեկտիվ, արկածային կինո, հոգեբանական դրամա, քաղաքական կինո։

Այս ժանրը ձեւավորվել է 20-րդ դարի հակամարտությունների ժամանակ, որպես ժամանակի պատմաքաղաքական իրականության կինոմեկնաբանություն։ Ժանրի զարգացումը կապված է հատկապես սառը պատերազմի հետ։ Հետախույզի կամ լրտեսի կերպարի միջոցով կինոարվեստն իր վերաբերմունքն է արտահայտել պետության հանդեպ հասարակության դիրքորոշմանը, իշխանության գաղտնի շերտերի, գաղափարախոսությունների, վախերի եւ անվտանգային հարցերի վերաբերյալ։ Լրտեսական կինոնկարները՝ իրենց ողջ գրավչությամբ ու դիտարժանությամբ հանդերձ, ոչ միայն ժամանցային են, այլ նաեւ գործիք՝ քաղաքական առասպելների ստեղծման, տարածման, քարոզչության համար։

Կինոյի պատմության մասնագետներն ասում են, որ դեռ համր կինոյում կարելի է տեսնել լրտեսական կինոյին հատուկ էլեմենտներ։ Գաղտնի գործակալներ, դիվանագիտական ինտրիգներ, ռազմական գաղտնիքներ ․․․ սրանք այն թեմաներն էին, որոնք սիրում էին ռեժիսորները, եւ որոնք հաճույքով էր դիտում կինոդիտողը։ Ամենավաղ նման ֆիլմերից մեկը Ֆրից Լանգի «Լրտեսները» կինոնկարն է, որն էկրան է բարձրացել 1928 թվականին։ Իրական լրտեսական ֆիլմերը, սակայն, լայն տարածում են ստանում Երկրորդ աշխարհամարտի ավարտից եւ սառը պատերազմի սկսվելուց հետո՝ Արեւմուտք-ԽՍՀՄ առճակատման համատեքստում։ Ժանրի պատմության մեջ հատկապես նշանակալի են 1950-70-ականների ամերիկյան եւ բրիտանական լրտեսական կինոնկարները։ Այս ժանրի դասական գործը, իհարկե, Ջեյմս Բոնդի մասին կինոնկարներն են՝ հիմնված Յեն Ֆլեմինգի վեպերի վրա։

«007 գործակալի» կերպարը ձեւավորել է «հերոսական լրտեսի» ընդհանուր մոդելը։ Եվրոպական եւ ամերիկյան լրտեսական ժապավենները, ի տաբերություն «Բոնդիանայի», ավելի իրատեսական էին, պատմաքաղաքական իրականությանն ավելի հարազատ։ Ժանրի վրա հատկապես ազդեցություն են գործել Ջոն Լը Քարեի գործերը, որտեղ հետախուզությունը պատկերված է որպես բարոյական անորոշության, բյուրոկրատիայի եւ հոգեբանական հյուծվածության մի աշխարհ։ Ժանրն ունի իր հստակ կանոնները, գլխավոր հերոսի կերպարային օրինակելի մոդելը, միջավայրի ու մթնոլորտի առանձնահատկությունները, փիլիսոփայությունն ու գեղագիտությունը, իր գաղափարախոսությունը, նաեւ՝ իր ենթաժանրերը։ Ու չնայած այս ժանրի կինոնկարներն առաջին հայացքից հիմնականում պարզապես հետաքրքիր ժամանց են ապահովում կինոդիտողին, սակայն ավելի սուր աչքով դիտելիս կարելի է բացահայտել բազմաթիվ շերտեր ու ասելիք՝ մեսիջներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային»

Ինչպե՞ս է արձագանքել Հայաստանը Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ ընդունված «խարտիային» Fri, 13 Nov 2026 16:34:01…

16 րոպե ago

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում

Եվրոպացիներն իրենց սեփական բանակն են ուզում․ հարցում Fri, 13 Nov 2026 16:30:15 +0400 GLOBSEC անվտանգության…

20 րոպե ago

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը

Էրիկ Կակոյանի եղբոր հուզիչ գրառումը Fri, 13 Nov 2026 16:23:26 +0400 Բաղրամյան պողոտայում դանակահարված 29-ամյա…

26 րոպե ago

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը Fri, 13 Nov 2026 16:15:20 +0400 Անկեղծ ասած,…

35 րոպե ago

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի Fri, 13 Nov 2026 16:00:12 +0400 Ադրբեջանը չի…

50 րոպե ago

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է Fri, 13 Nov 2026 15:57:37 +0400 Հայաստանի սահմանն…

52 րոպե ago