Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է
Fri, 13 Nov 2026 15:57:37 +0400
Հայաստանի սահմանն ապօրինի անցած զինծառայող Նասիմի Մուսաևին վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասացին Քննչական կոմիտեից։
Դատախազն այն ստանալուց հետ կամ պետք է հաստատի եւ ուղարկի դատարան՝ քննության, կամ չհաստատի այն և գործը վերադարձնի քննիչին՝ լրացուցիչ քննության կամ թերությունները վերացնելու համար։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայողը մտել էր Սյունիքի Շաքի գյուղ, կրակել Անի Ավետիսյանի ոտքին, կոտրել վերջինիս տղայի դաստակը։ Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում։