Այդ քայլերը հիշեցնում են անսպասելի դաշտանադադարի մեջ հայտնված կնոջ հոգեվիճակ

Այդ քայլերը հիշեցնում են անսպասելի դաշտանադադարի մեջ հայտնված կնոջ հոգեվիճակ

Fri, 22 May 2026 21:45:34 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։

– Նիկոլ Փաշինյանը միշտ է աչքի ընկել անկայուն հոգեվիճակով, շարձուձևով, տարօրինակ ժեստերով և հայտարարություններով, սակայն վերջին օրերին առավել ծայրահեղ է դա դրսեւորվում։ Նա հիմա անընդհատ «դավաճաններ» է բացահայտում։ Ի դեպ՝ այս տարիներին շատ հաղորդագրություններ տարածեցին, մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով՝ նրանց դավաճան կարգեցին, սակայն հետո՝ ամիսներ անց պարզվեց, որ դավաճանություններն ու դասալքությունը չի ապացուցվել և այդ անձինք արդարացվել են։ Ի՞նչ է սա։ Ինչի՞ է հասնելու դավաճաններ գտնելով։ Գուցե ցանկանում է իրեն արդարացնե՞լ նման քայլերով։

– Փաշինյան Նիկոլը միշտ եղել է մի թերթի խմբագիր, որը զբաղվել է բանսարկություններով։ Նա սովոր է ֆեյք ինտրիգներ հրապարակել, ընդ որում դրանք միշտ ինքն է հորինել, իսկ հետո որոշակի գումարի դիմաց լռել է։ Դա այս մարդու գումար աշխատելու ստրատեգիան է եղել տասնյակ տարիներ․․․․ այսօր էլ այս առումով նրա կյանքում շատ բան չի փոխվել։ Այս պացիենտը հիմա էլ որոշակի ինտրիգներ ստեղծելով՝ փորձում է դրանք ուռճացնել, հույս ունենալով, որ իր կողմից հնչած հայտարարությունները ընկալվելու են որպես բացարձակ ճշմարտություն։ Խոսել դավաճանության մասին, անդադար դավաճաններ փնտրել, դա պարզ հոգեբանություն է։ Մարդը ամենից շատ դիմացիններին մեղադրում է այն հանցանքների մեջ, որոնք ինքը ամենից շատն է գործել։ Նա գիտի, որ ինքը որոշակի դավաճանություններ է կատարել, այդ պատճառով փորձում է դիմացիններին մեղադրել դավաճանության մեջ։ Դրա պարզ օրինակը մենք տեսել ենք։ 44-օրյա պատերազմը պարտվեց և մեղադրեց իրենից բացի բոլորին․ նախկին իշխանություններին, ռուսներին, ընդդիմադիրներին, չկռվողներին և այլն։ Ի վերջո այս մասով լսում ենք ամենաաբսուրդային մեղադրանքները։ Իշխանության ներկայացուցիչները շատ լուրջ դեմքով հայտարարում են, որ Արցախը հանձնվել է 25 տարի առաջ, սակայն Ալիևն այն չէր վերցնում, սպասում էր, որ Նիկոլի ձեռքից վերցնի․․․․ սրանք նույն ժանրից են։ Նիկոլ Փաշինյանը հուսահատ առնետի նման գիտի, թե իրեն ինչ է սպասվում ընտրություններից հետո։ Նա դառնալու է հայ ազգի ամենամեծ հանցագործներից մեկը։

– Փաշինյանը վերջին օրերին զարմացնում է բոլորին, անգամ ձեռքերին է սկսել ազատություն տալ, քաշքշեց մի բժշկուհու, ով քննադատում էր իրեն։ Սամվել Կարապետյանի որդու սեռական օրգաններն է սպառնում կտրել, Ծառուկյանի որդուն բերել բանտ ուղարկել եւ այլն։ Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանն իրո՞ք խելագար է։

– Ես երբեք չէի պնդի, որ նա հոգեկան հիվանդ է։ Նրա քայլերը հիշեցնում են անսպասելի դաշտանադադարի մեջ հայտնված կնոջ հոգեվիճակ։ Նա վախեցած է։ Այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասաց, որ ինքը, ի տարբերություն մյուս ընդդիմադիր լիդերների, հուզական մարդ է, իսկ, օրինակ, Սամվել Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը հուզական չեն և չունեն հույզեր։ Աբսուրդային հայտարարություններ է անում։ Այն մարդը, ով իր հույզերը փաթաթում է դիմացինների վզին, կոչվում է՝ հիստերիկ։ Բոլորս էլ կարող ենք հուզական լինել։ Օրինակ՝ ես Փաշինյանի նկատմամբ մի քանի տակառ բացասական հույզ ունեմ, բայց կարողանում եմ ինձ զսպել։

– Ի դեպ՝ քաղաքականության մեջ, այն էլ՝ երկրի ղեկավարի պարագայում հուզական լինելը առավելությո՞ւն է։

– Լինել հասուն մարդ և միաժամանակ հուզական լինել, դա արդեն իսկ առավելություն չէ։ Հուզականությունը օգնում է գրողներին, քանդակագործներին, երաժիշտներին, նկարիչներին, բայց քաղաքականության մեջ հույզերը խանգարում են, ինչպես օրինակ՝ լրագրության մեջ, հոգեբանության մեջ և այլն։ Երկրի ղեկավարի պարագայում հուզական լինելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։

– Ինչի՞ է ուզում հասնել նա այս կեցվածքով։ Գուցե որոշել է իր հայհոյանքներով օրինակ Դոգի ընտրազանգվածին իրենով անել։

– Եթե գոնե մեկ անգամ անկյուն ընկած առնետի վարքագիծը տեսնեք, անմիջապես կհիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հուզական արտահայտումները, ճիչերը, հարձակումները և այլն։ Սա նորմալ երևույթ է։ Այս պացիենտը մի անկյունում է հայտնվել, որից չի կարողանում դուրս գալու ելք գտնել։ Անգամ մամուլի ասուլիսի ժամանակ հնչած նրա ստերը, նրա արդարացումները ոչ մի ադեկվատ մարդու վրա ազդեցություն չեն թողնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԱՏՕ-ի գագաթնաժողով․ շուրջ 50 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրվել Թուրքիայում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողով․ շուրջ 50 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրվել Թուրքիայում Wed, 08 Jul 2026 11:30:19…

10 րոպե ago

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Wed, 08 Jul 2026 11:24:46 +0400 Յունիբանկը՝ որպես…

16 րոպե ago

Եթե մինչև ուրբաթ Արարատցեմենտը չվերագործարկվի, երկրում շինարարությունը կկանգնի

Եթե մինչև ուրբաթ Արարատցեմենտը չվերագործարկվի, երկրում շինարարությունը կկանգնի Wed, 08 Jul 2026 11:21:42 +0400 Գագիկ…

19 րոպե ago

«Հրապարակ». Ընտրություններն անցան, առողջապահությունն այլեւս անվճար չէ

«Հրապարակ». Ընտրություններն անցան, առողջապահությունն այլեւս անվճար չէ Wed, 08 Jul 2026 11:15:28 +0400 Ընտրություններից առաջ…

25 րոպե ago

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին Wed, 08 Jul 2026 11:00:22 +0400 Աշխարհի գործող…

40 րոպե ago

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը Wed, 08 Jul…

55 րոպե ago