ՌԴ-ն միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Ստարոբելսկի քոլեջի ահաբեկչությունը

ՌԴ-ն միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Ստարոբելսկի քոլեջի ահաբեկչությունը

Sat, 23 May 2026 02:00:15 +0400


Մոսկվան միջազգային կառույցներին, ազգային կառավարություններին և համաշխարհային հանրությանը կոչ է անում դատապարտել Ստարոբելսկում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի չորս ԱԹՍ-ներով հարվածել են Ստարոբելսկում (ԼԺՀ) գտնվող Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին: Հարվածի պահին հանրակացարանի հինգհարկանի շենքում, որը հարձակման հետևանքով մինչև երկրորդ հարկը փլուզվել է, եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա: Այս պահին հայտնի է 40 տուժածի մասին։ 4 մարդ զոհվել է։ Ողբերգության վայրում ընթանում են փրկարարական աշխատանքներ։ Վնասվել են մերձակա վարչական շինությունները, բնակելի տներ և սոցիալական օբյեկտները:

«Միջազգային կառույցներին, ազգային կառավարություններին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում ազնիվ գնահատական տալ Զելենսկու ռեժիմի հանցավոր գործողություններին և վճռականորեն դատապարտել Ստարոբելսկի արյունալի ահաբեկչությունը»,-ասված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ լռությունը հավասարազոր կլինի «Կիևի ահաբեկիչների արյունալի գործողություններին մեղսակցության և անմեղ զոհված ու տուժած երեխաների ճակատագրերի հանդեպ անտարբերության»։
«Հասցված հարվածը չէր կարող պատահական լինել։ Դա գերմանական նացիստների ոգով իրականացված նպատակաուղղված հարձակում էր քաղաքացիական բնակչության դեմ։ Շենքում գտնվողներից ոչ ոք չէր մասնակցում և չէր կարող մասնակցել մարտական գործողություններին, իսկ քոլեջի մոտակայքում ոչ մի ռազմական օբյեկտ չկա։ Կիևի ռեժիմը, որը պարտություն է կրում մարտի դաշտում, նոր էջ է բացում զինված հակամարտության մեջ՝ բացահայտ անմարդկային ահաբեկչություն սկսելով անպաշտպան երեխաների դեմ»,-ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից Կիևի ռեժիմին մատակարարված հեռահար զենքերով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով իրականացվող նմանատիպ հարվածներն իրականացվում են դաշինքի որոշ երկրների օտարերկրյա մասնագետների տեխնիկական աջակցությամբ։ Գերատեսչությունում նշել են՝ ՌԴ-ն տեղեկություններ ունի, որ արևմտյան մայրաքաղաքները Ուկրաինայի ԶՈւ-ին ապահովում են հետախուզական տվյալներով և օգնում են թիրախավորման հարցում:

«Ստարոբելսկում երեխաների դեմ ոճրագործություն կատարելով՝ Կիևի ռեժիմն ու նրա համակարգողներն իրենց վրա են վերցնում մարտական գործողությունների սրացման և հակամարտության կարգավորման ուղղությամբ քաղաքական-դիվանագիտական ջանքերի տապալման ողջ պատասխանատվությունը։ Դա տեղի է ունեցել ռազմական գործողություններից տուժած երեխաների ճակատագրերի վերաբերյալ Կիևի կեղծ հեծեծանքների ֆոնին։ Ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե որքան ցինիկ է Զելենսկու ռեժիմը, որը երեխաներին դարձնում է ահաբեկչության թիրախ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ

Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ Mon, 14 Sep 2026 19:20:18 +0400 Մարտի 6-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի…

8 րոպե ago

1-ին քառօրյա 4 հարց. շատ վառ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը

1-ին քառօրյա 4 հարց. շատ վառ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը Mon, 14 Sep…

26 րոպե ago

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո Mon, 14 Sep 2026…

42 րոպե ago

Մահացել է ռուս հայտնի սերիալային դերասանը

Մահացել է ռուս հայտնի սերիալային դերասանը Mon, 14 Sep 2026 18:30:03 +0400 71 տարեկանում մահացել…

58 րոպե ago

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ

Դատավորը երկմտում է՝ Արգամ Աբրահամյանին ազատ արձակե՞լ, թե՞ ոչ Mon, 14 Sep 2026 18:29:33 +0400…

59 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Mon, 14 Sep 2026 18:15:29 +0400…

1 ժամ ago