Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում

Wed, 07 Oct 2026 12:45:46 +0400


Հոկտեմբերի 2-ին Բաքվում կայացավ Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության 8-րդ համագումարը, որի ընթացքում, ի թիվս այլնի, հերթական հակահայ քինոտ հայտարարություններով հանդես եկավ հոր հիմնած քաղաքական ուժը 2005 թվականից առաջնորդող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայ ժողովրդի, հայության դեմ նրա արած թշնամական հայտարարություններին, տողատակային եւ բաց հոխորտանք- սպառնալիքներին ստիպված ենք անդրադառնալ, քանի որ պետք է իմանալ, թե թշնամին ինչ լեքսիկոնով է խոսում եւ ինչ մեսիջներ է հղում, որպեսզի հասկանանք` նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք միայն զավթման, ավերման, խլելու, նվաստացնելու քաղաքականություն են վարում մեր հանդեպ: Իհարկե, Բաքվի բռնապետը ժամանակ առ ժամանակ խոսում է նաեւ Հայաստանի հետ փաստացի խաղաղության, ՀՀ իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների, պաշտոնական Երեւանի հետ զարգացող առեւտրային կապերի մասին, սակայն սա ընդամենը միջազգային հանրությանն ուղղված խաբկանք է, քանի որ անմիջապես հետո համագումարում նշում է․ «Քաղաքականության մեջ հույզերի տեղ չկա։ Եթե մենք տրվեինք հույզերին, այսօր, հավանաբար, Իրեւանի (նկատի ունի Երեւանը՝ խմբ․) կենտրոնում կկանգնեցվեր երրորդ Հաղթանակի կամարը»։

Այն, որ նա չի էլ թաքցնում, թե 44-օրյա պատերազմից հետո «ինքն է խաղաղություն պարտադրել Հայաստանին, իմա՝ փաշինյանական ռեժիմին, եւ վերջինս պարտավոր է խաղալ իր կանոններով, թելադրանքով», վաղուց գաղտնիք չէ։ Բայց փաստ է նաեւ՝ երբ առիթ է լինում խոսել Արցախի, Հայաստանի ու հայերի մասին, Ալիեւի կոկորդը սեղմվում է «հայատյաց հուզականությունից»: Նա նախ սկսում է նվնվալ, զոհի կերպարի մեջ մտած` բողոքել հայերից, աշխարհից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, բոլորից՝ նրանց համարելով Հայաստանի ու Արցախի «հովանավորներ» եւ «ադրբեջանահալած աջակիցներ»։ Ապա դրան հաջորդում են սնապարծությունը, արեւելյան սեթեւեթանքն ու «աքլորի կեցվածքը», հետո «հաղթողի» էյֆորիան է վերստին գլուխ բարձրացնում այդ ռազմական հանցագործ սուլթանի մեջ։ Իշխանական հերթական համագումարում Ալիեւի հնչեցրած որոշ մտքեր, մեծ հաշվով, աչքաթող են արվել հայկական լսարանի կողմից, բայց կարեւոր է հիշատակել դրանցից մի քանիսը՝ հասկանալո, թե ում հետ են բանակցում եւ խաղաղություն կառուցում ՀՀ ներկայիս իշխանությունները։

Ինչպես հայտնի առածն է ասում ՝ «թշնամուն պետք է դեմքով ճանաչել»։ Հատկապես որ նրա հակահայ մաղձը հայտնի ելույթից օրեր անց շարունակում են ջանադրաբար ցիտել, տիրաժավորել ադրբեջանական ԶԼՄ-ները, մերձիշխանականները՝ առանձնապես․ «Ադրբեջանը ճանապարհ է հարթել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների համար։ Նրանք, ովքեր վերջերս ասում էին. «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», այժմ ստիպված են ասել հակառակը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող դիտվել պարզապես որպես բարի կամքի նշան։ Ներկայիս իրականությունը կոնկրետ քաղաքական գործընթացների եւ իրադարձությունների արդյունք է»։

Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարությանն ատող, թշնամի համարող, նրանց Բաքվի բանտերում ապօրինաբար պահող Ալիեւը շարունակում է հոխորտանքն ու նախկիններից անցնում է իր համար «նախընտրելի» ներկային․ «Մենք չենք կարող ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ ներկայիս իշխանությունները նույնպես ժամանակին տարածքային պահանջներ են ներկայացրել Ադրբեջանին, եւ նրանց հայտարարությունները բազմիցս վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը։ Երբ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են ՀՀ ներկայիս ղեկավարությանը ներկայացնել միայն որպես «խաղաղության աղավնի», Բաքուն կրկին ու կրկին հիշում է այս նախորդ պատմությունը։ Մասնավորապես, պետք է անդրադառնալ 2018-2020 թվականների պատմությանը, որպեսզի իրական իրադարձությունները չփոխարինվեն հարմար քաղաքական մեկնաբանություններով»։

Հայաստանի հասցեին նոր պառնալիք հնչեցնելուց առաջ, Բաքվի բռնապետը վերհիշում է նաեւ ժամանակին Ադրբեջանում հայերի եւ ադրբեջանցիների բարեկամական շփումները։ Բայց նորից զառանցում է․ «Մեր ժողովուրդը բախվել է հայկական անշնորհակալության հետ։ Հենց որ նրանք տեսան, որ մենք մի փոքր տատանվում ենք, տեսան, որ մենք սայթաքում ենք, մեզ մեջքից խփեցին»։ Ապա սպառնալից եզրափակում է․ «Մենք երբեք չպետք է մոռանանք սա. մենք պետք է զգոն լինենք եւ միշտ, ամեն օր, տասն անգամ ավելի ուժեղ լինենք, քան նրանք»։ Իսկ ավելի ուժեղ ասելով՝ մենք, դժբախտաբար, գիտենք, թե ինչ նկատի ունի հայասպան Ալիեւը։ Արժեր, որ ՀՀ իշխանությունն այս տողերը պարբերաբար լսեր ու ականջին օղ աներ. սրանք իրենց հորինած վիրավորանքները չեն մոռանում, մենք մեր սուրբ հողն ու հայի թափած արյունն ենք ուրանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել են նկարների գողերը

Ձերբակալվել են նկարների գողերը Fri, 09 Oct 2026 02:30:21 +0400 Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր…

37 րոպե ago

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում Fri, 09 Oct 2026 02:00:21 +0400 Սպիտակ…

1 ժամ ago

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

2 ժամ ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

2 ժամ ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

3 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

3 ժամ ago