Հայաստանում ապրողները փալասներով կվռնդեն Փաշինյանին․ Մեդվեդևն էլ վիրավորեց

Հայաստանում ապրողները փալասներով կվռնդեն Փաշինյանին․ Մեդվեդևն էլ վիրավորեց

Sat, 23 May 2026 13:04:55 +0400


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանում ապրողները կվռնդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանը անցնի եվրոպական գազի գներին։

«Իրոք, բոլորի համար պարզ է, որ եթե նրանք անցնեն եվրոպական գազի գներին, Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ», – վիրավորական տոնով գրել է Մեդվեդևը Max հարթակում։

Հիշեցնենք, վերջին օրերին ՌԴ ղեկավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու այլք, սուր քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ներկայիս իշխանություններին՝ Ռուսաստանի նկատմամբ անբարյացկամ գործողությունների համար։ Նրանք միաբերան պնդել են, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է եվրոպական շուկայի համեմատ 4 անգամ էժան գնով, իսկ դրանք, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կարող են հասնել եվրոպական սակագներին՝ ավելի քան 600 դոլար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այս ամիս մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանի ղեկավարությունը որոշակի բացատրություններ պետք է տա ԵՄ կուրս ընտրելու հետ կապված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

4 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

4 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

4 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

4 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

5 ժամ ago