«Հրապարակ». Ռազմաբժշկական փորձաքննություններն իրականացվում են անփորձ անձանց կողմից

«Հրապարակ». Ռազմաբժշկական փորձաքննություններն իրականացվում են անփորձ անձանց կողմից

Sat, 23 May 2026 13:15:36 +0400


Նախկին զինծառայող, պահեստազորի սպա, փաստաբան Վահագն Հակոբյանը կրկին ահազանգում է ռազմաբժշկական փորձաքննությունների ոլորտում տիրող բարձիթողի վիճակի մասին։ Ըստ փաստաբանի․ «Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում ամենատարածված փորձաքննությունները ռազմաբժշկական փորձաքննություններն են, որոնցով զորակոչի եւ վարժական հավաքների ընթացքում, ինչպես նաեւ՝ քրեական վարույթների շրջանակներում որոշվում է անձանց պիտանիությունը զինվորական ծառայությանը։ Թեեւ, դրանով պայմանավորված, ռազմաբժշկական փորձաքննություններն իրենց կարեւորությամբ, մեղմ ասած, չեն զիջում փորձաքննությունների այլ տեսակներին, եւ դրանց արդյունքներից է կախված ոչ միայն անձանց առողջության պահպանումը, այլ նաեւ զինված ուժերի իրական մարտունակությունը, բայց մեր իրավապաշտպան գործունեության ընթացքում ի հայտ են եկել այդ ոլորտում վաղուց առկա եւ դեռեւս լուծում չստացած լրջագույն իրավական խնդիրներ։

Այսպես, ռազմաբժշկական փորձաքննությունը, համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի, փորձաքննության ինքնուրույն տեսակ է, որի կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 13․04․2018թ․ թիվ 405-Ն որոշմամբ։ Թեեւ յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ձեւավորվում են ռազմաբժշկական հանձնաժողովներ, բայց դրանցում ընդգրկվող բժիշկները չեն հանդիսացել եւ այժմ չեն հանդիսանում ռազմաբժշկական ոլորտի փորձագետներ, քանի որ այդպիսիք ՀՀ-ում առկա չեն։ Արդյունքում, թեեւ զինվորական ծառայության համար անձի պիտանի լինելը ձեւականորեն որոշվում է հենց ռազմաբժշկական կոչվող հանձնաժողովների կողմից, բայց այդ հանձնաժողովների անդամները չունեն ռազմական բժշկության ոլորտի փորձագետի որակավորում, հետեւաբար՝ նաեւ փորձաքննություն իրականացնելու իրավունք։ Ավելի պարզ՝ զինակոչիկի՝ զինվորական ծառայության համար պիտանիությունը ռազմաբժշկական փորձաքննության անվան տակ որոշվում է բովանդակությամբ այդպիսին չհանդիսացող փորձաքննության արդյունքում, եւ, փաստորեն, ռազմաբժշկական փորձագետ չհանդիսացող անձանց կարծիքի հիման վրա առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք երբեմն զորակոչվում են զինված ուժեր, որի հետեւանքով ոչ միայն արձանագրվում է անձի առողջական վիճակի վատթարացում, այլեւ անհարկի ծանրաբեռնվում են զինվորական հոսպիտալները։ Ավելի վտանգավոր է այն, որ, ըստ էության, նույնկերպ՝ ռազմաբժշկական ոլորտի փորձագետ չհանդիսացող անձանց կարծիքի հիման վրա քրեական հետապնդման են ենթարկվում կամ դատապարտվում առողջական խնդիրներ ունեցող եւ այդ պատճառով զորակոչվելու մասին որոշման հետ անհամաձայնություն ունեցող անձինք»։

Վ․ Հակոբյանը հավելեց նաեւ․ «Խնդիրը մեր կողմից բարձրացվել է իրավասու գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ կառավարության առջեւ, բայց այն դեռեւս լուծված չէ»։ Հուսամ, որ սույն հրապարակումը կօգնի ռազմաբժշկական փորձաքննությունների հետ կապված խնդիրների լուծմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

29 րոպե ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

1 ժամ ago

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

2 ժամ ago

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

3 ժամ ago

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ Tue, 25 Aug…

3 ժամ ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

3 ժամ ago