Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Tue, 25 Aug 2026 23:33:55 +0400


Գոնե մի 30 տարի անընդմեջ ես հետևել եմ խորհրդարանի աշխատանքներին և ուզում եմ մի քանի դիտարկում անել, այսպես ասած` «վերևից» (կատակով ասում եմ` Մեծ աստղի համաստեղությունից):

Մեր խորհրդարանում միշտ ընդդիմադիր ուժեր են եղել, անգամ երբ 1994-ին Տեր-Պետրոսյանը փակեց ՀՅԴ-ն, անգամ երբ Ռոբերտ Քոչարյանի նման կոշտ նախագահ էր պաշտոնավարում: Բայց այդ ընդդիմադիր ուժերը` ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ըստ էության` Կարեն Դեմիրճյանի ու Վազգենի «Միասնություն», հետո «Արդարություն» դաշինքը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, անգամ Ելքը, երբեք նման «դաժան» պայմաններում չեն գործել: Եվ ամենակարևորը` ես չեմ հիշում որևէ շրջան, որ իշխող մեծամասնությունը միայն ընդդիմությանը բզկտելով, ընդդիմադիրներին «քլնգելով» զբաղված լիներ, ոնց որ էսօրվա թյուրիմացություն «մեծամասնությունն» է անում:

Իհարկե, եղել են կոնֆլիկտներ, միջադեպեր, օրենքների շուրջ տարաձայնություններ, բայց որ իշխանական ուժի պատգամավորներն ու առաջնորդը ամբիոն բարձրանան բացառապես ընդդիմությանը քննադատելու, հայհոյելու, ծաղրելու, նվաստացնելու ու սպառնալու համար, չի եղել: Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ:

Պարզ է, որ այս նորամուծության «օրենսդիրը», հեղինակը ինքը` ՔՊ առաջնորդն է, որի նյարդերն օրեցօր ավելի են տեղի տալիս, լեքսիկոնն ավելի անընդունելի, պատասխաններն ավելի անհեթեթ, զայրույթն ավելի անկառավարելի է դառնում: Իսկ միմիկան ու ժեստիկուլյացիան խոսում են խորացած առողջական խնդիրների ու այն փակուղու մասին, որում հայտնվել է այս մարդը` իր վարած քաղաքականության արդյունքում:

Բայց ուզում եմ ֆիքսենք, որ այդ ագրեսիան ու հիստերիան բացառապես ինքնապաշտպանական ռեակցիա է, ուրիշ բան չկա: Այս բռնել-բռնելոցին թակարդն ընկած մարդու անելանելությունից, մանևրելու բոլոր հնարավորություններից զրկված անձի քայլեր են: Չեք տեսնու՞մ` ուրիշ ոչինչ չի ստացվում, ոչ մի հարց չի կարողանում լուծել, ոչինչ այլևս իրենից կախված չէ, մնացել են ուժայինները և ուժային մեթոդները, որով ուզում է երկիրը կառավարելու, իրավիճակին տիրապետելու տպավորություն թողնել:

Բայց ուժայիններն էլ են ձեռը կրակն ընկել ու շատ կուզենային երկրում բան փոխվեր` իրենք էլ, երկիրն էլ ազատվեր այս մարդուց: Նույնը` իր թիմը, որի 80-90 տոկոսը մինչև հոգու խորքն ատում է առաջնորդին, նույնիսկ ամենամոտ մարդիկ, նույնիսկ նրանք, որ ամեն ինչի համար պարտական են իրեն: Բոլորը պատանդի կարգավիճակում են հայտնվել ու չգիտեն որն է ելքը…

Շատ բան չեմ լսել վերջին օրերի իր բարբաջանքներից, ինչպես շատերը` ես էլ եմ հոգնել վիճելի, անհեթեթ, ատելությամբ լի խոսք լսելուց, բայց մի արտահայտություն գրավեց ուշադրությունս: Ասում է. «Ժողովրդից տարած ամեն ինչը մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք հատիկ-հատիկ»:
Այստեղ բանալի բառերը «քանդելու ենք. վերցնելու ենք» բառերն են, որ մատնում են այս մարդու հոգեվիճակը, արժեհամակարգը, մտադրությունը, վարքագիծը, մանավանդ այդ բառերն արտասանելիս` փախչող, հիվանդագին հայացքը, կատաղությունից աղավաղված դեմքը: Այնպես որ ընդամենը կարեկցանք է առաջանում` մի ձախողակ ու խաթարված ճակատագիր, դատապարտվածի ատելություն ամեն մի հակադրվողի հանդեպ, «ժողովուրդ» բառի տակ թաքնվելու անհաջող փորձեր…

Ենթադրենք, թե այդ 49 տոկոսն իսկապես ձեզ ձայն է տվել, բայց վստա՞հ եք, որ նաև համաձայն է կաթողիկոսի դեմ արշավին, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը, նախկին նախագահներին բռնել- «կզցնելուն», Տիգրանաշենը հանձնելուն…Չէ որ մարդիկ, եթե անգամ քվե են տվել, այդ բոլոր վայրենություններին ու ապօրինություններին պարտադիր չէ, որ համաձայն լինեն: Ավելին` վստահ եմ, որ անգամ ՔՊ թիմում լիքը մարդ դեմ է դրան:

Եւ ի՞նչ է նշանակում` «վերցնելու ենք, վերադարձնելու ենք»: Մինչեւ այսօր ի՞նչ եք վերցրել եւ վերցրածը ո՞ւմ եք վերադարձրել: Հակառակը` հարկեր վճարող, աշխատատեղեր ապահովող ընկերությունները «քանդում» եք, պետական բյուջեի մուտքերը նվազեցնում, մարդկանց զրկում աշխատատեղից, տապալում կայացած ընկերությունների աշխատանքը, ոչնչացնում տարիների ստեղծածը, որ ի՞նչ լինի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

16 րոպե ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

46 րոպե ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

2 ժամ ago

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

3 ժամ ago

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

3 ժամ ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

3 ժամ ago