Մենք ունենք մեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները․ ինչ հույսեր ունի «Նոր ուժ»-ը

Մենք ունենք մեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները․ ինչ հույսեր ունի «Նոր ուժ»-ը

Sat, 23 May 2026 20:45:41 +0400


«Հրապարակ»-ը զրուցել է «Նոր ուժ» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Հակոբ Կարապետյանի հետ։

– Քարոզարշավի ակտիվ փուլում խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դեմ աննախադեպ ծավալի քրեական գործեր են հարուցվում, այսօր արդեն ԲՀԿ ընտրական ցուցակից Անդրանիկ Թևանյանն է ձերբակալված: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրավական գործընթացներին, արդյո՞ք քաղաքական հետապնդման տարրեր կան։

– Իրավական գործընթացները երբեք չես կարող անջատել քաղաքական գործընթացներից, հատկապես այն շրջանում, երբ ակտիվ քաղաքական գործընթացների փուլում ենք գտնվում և երբ ինչ որ իրավական գործընթացներ են լինում, որոնք անմիջականորեն կապ ունեն քաղաքական գործընթացների հետ, դրանք չես կարող առանձնացնել։ Այդ համատեքստում մի շարք հարցեր են առաջանում։ Եթե կար քրեական հետապնդում իրականացնելու կամ քրեական հետապնդում հարուցելու պատճառ, ինչու՞ է դրա համար ընտրվել հենց այս ժամանակը։ 2024թ-ից անցել է 2 տարի, արդյո՞ք կային այդ օպերատիվ հետախուզական տվյալները, թե՞ չկային, եթե կային ինչու՞ վարույթ չէր իրականացվել։ Այստեղ ողջամիտ կասկածներ են առաջ գալիս, որ այդ քրեական վարույթի իրականացումը քաղաքականապես մոտիվացված է, հետևաբար դա կարելի է համարել քաղաքական հետապնդում։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ ԱԱԾ-ի կամ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների մասին առաջինը բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին գտնվում է արձակուրդում և ի պաշտոնե չի կատարում վարչապետի գործառույթները։

– Մենք տեսնում ենք, որ ֆորմալ առումով կառավարության ղեկավարը, որը որոշակի վերահսկող ֆունկցիա ունի իրավապահ համակարգում, բայց ինքն է տալիս այդ ստարտը։ Մենք առաջինը ոչ թե տեսնում ենք իրավապահ համակարգից, այլ քաղաքական ղեկավարությունից, ինչը կասկածի տակ է դնում այդ իրավական պրոցեսների անաչառությունը։ Բացի Թևանյանից, մենք տեսնում ենք, որ այլ հետապնդումներ կան, Արթուր Օսիպյանի դեպքը աղաղակող դեպք է, թե ինչպես կարող են քաղաքական ընդդիմախոսության համար մարդուն քրեական հետապնդման ուղարկել։ Եթե էդտեղ հիմքն այն է, որ Օսիպյանն ասել է` ես բմբլահան եմ անելու Նիկոլ Փաշինյանին, ապա մենք Նիկոլ Փաշինյանին բմբլահան ենք անելու հունիսի 7-ին։ Եթե դա կալանավորման հիմք է, ուրեմն իրենք պետք է տասնյակ հազարավոր մարդկանց այս երկրում կալանավորեն, որովհետև տասնյակ և հարյուր հազարավոր մարդիկ պատրաստվում են հունիսի 7-ին բմբլահան անել Նիկոլ Փաշինյանին և նրա արկածախնդիր քաղաքական ուժին՝ իրենց քվեն տալով ընդդիմադիր ուժերին։

– Արման Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, բազմաթիվ տեսագրություններ կան, որ երեխաների և դպրոցների ուսուցչական կոլեկտիվների են ներգրավում քաղաքական պրոցեսների մեջ, սակայն իշխանության դեմ որևէ վարույթ հարուցված չէ։ Արդյոք չկա՞ այստեղ կամընտրական արդարադատություն։

– Այո, այո, այստեղ իրավունքի և օրենքի ոչ հավասար կիրառման բազմաթիվ դեպքեր ենք տեսնում և ակնհայտորեն այդ դեպքերը տեղի են ունենում ի օգուտ գործող վարչախմբի։

– Հետևո՞ւմ եք արդյոք սոցհարցումներին և վստահո՞ւմ եք դրանց արդյունքներին։

– Սոցհարցումներն ամեն դեպքում ռելևանտ չեն կարող լինել, նույնիսկ եթե վստահում ենք սոցհարցում իրականացնող ընկերությանը, մեթոդաբանությունը էլի կասկածների տեղիք է տալիս։ Ենթադրենք, որ, օրինակ, մեր ուժը գաղտնիք չէ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքի շնորհիվ շատ մեծ թվով համակիրներ ունի Երևան քաղաքում, գյուղական համայնքներում ևս կան համակիրներ, բայց ակնհայտ է, որ տոկոսային հարաբերակցությամբ մեր ընտրողների զգալի մասը Երևանում է կենտրոնացված։ Հիմա եթե սոցհարցում ենք իրականացնում, որտեղ ամբողջ հանրապետության տարածքն ենք վերցնում, այդ դեպքում մեր համակիրների պատկերը ճիշտ չի արտացոլվի։

– Կան տեղեկություններ, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք ռեալ գիտակցելով իրենց շանսերը հասկանում են, որ 4 տոկոսի շեմը չեն հաղթահարի, որոշել են դուրս գալ ընտրապայքարից, որպեսզի չխանգարեն մյուս ընդդիմադիր ուժերին։ Դուք հնարավո՞ր է նման քայլի գնաք։

– Մենք ունենք մեր սոցիոլոգիական հարցումները, որոնք մեզ նման մտքեր ունենալու հիմքեր չեն տալիս։ Մենք շատ իրատեսական հեռանկարներ ունենք խորհրդարանում լինելու և նաև զգալի ներկայացվածություն ունենալու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

7 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

7 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

7 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

7 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

7 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

7 ժամ ago