Ռուսաստանը ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու նախագիծ է պատրաստում

Ռուսաստանը ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու նախագիծ է պատրաստում

Sun, 24 May 2026 11:15:22 +0400


Մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որից, ինչպես տեղեկացրել ենք, մեր իշխանությունները տագնապալից սպասումներ ունեն: Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից եւ ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երեւանում՝ մայիսի 4-5-ը:

Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը եւ հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։ Նախորդ շաբաթներին էլ ռուսական կողմը Պուտինի շուրթերով օրակարգ բերեց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության թեման՝ ՀՀ իշխանություններից պահանջելով կողմնորոշվել. կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում` հրաժարվելով ԵՄ-ին անդամակցելուց, կա՛մ դուրս եք գալիս, եւ սկսվում է «փափուկ ապահարզանի» պրոցեսը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»։ ՌԴ-ն, ըստ նրա, կսատարի այն ամենին, ինչը շահավետ է հայ ժողովրդին։ Նույնիսկ առաջարկեց հանրաքվե անել, որ հայ ժողովուրդը որոշի։

Այս նիստին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի,նա իր մերժումը պայմանավորել է նախընտրական քարոզարշավով,նրան կփոխարւնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Որոշ տեղեկություններով ՌԴ-ն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս թողնելու նախագիծ է դրել շրջանառեւթյան մեջ, սակայն ղազախները վետո են դրել այդ նախագծի վրա, հայտնի է, որ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսեսուսով եւ մեր իշխանությունների հույսն էլ թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչ ղազախական կողմն էր, որ պետք է խոչընդոտի ԵԱՏՄ-ից իրեն դուրս մղելու գործընթացին: Սակայն, ըստ ԵԱՏՄ-ի կանոնակարգի, կան նաեւ այլ լուծումներ, հնարավոր է գործադիր մարմնում առանց քվեարկության հավանություն տան այդ որոշմանը, որը եթե անգամ ամբողջությամբ չգործի, բազում սահմանափակումներ է ենթադրելու Հայաստանի համար: Թեև Ռուսաստանն առանց ԵԱՏՄ-ից դուրս մղելու էլ, կարող է մեծ վնասներ պատճառել Հայաստանին, որովհետև բազում լծակներ ունի և բազմաթիվ երկկողմ պայմանագրեր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում կարվի

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում կարվի Thu, 03 Sep 2026 03:00:49 +0400 Եվրամիության Արտաքին քաղաքականության եւ…

1 ժամ ago

Արդյունավետ քննարկում են ունեցել

Արդյունավետ քննարկում են ունեցել Thu, 03 Sep 2026 02:30:41 +0400 Հանդիպել են ԱՄՆ եւ ՌԴ…

2 ժամ ago

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն Thu, 03 Sep 2026 02:00:36 +0400 Իրանում արդեն վեց…

2 ժամ ago

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն Thu, 03 Sep 2026 01:30:32 +0400 Իրանը ուրանի հարստացում չի…

3 ժամ ago

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

3 ժամ ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

4 ժամ ago