Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի պատրաստվում բացել․ դա ունի պրագմատիկ պատճառ

Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի պատրաստվում բացել․ դա ունի պրագմատիկ պատճառ

Sun, 24 May 2026 12:45:44 +0400


Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Թուրքիան, իհարկե, որևէ երկաթուղային ճանապարհ (առավել ևս՝ սահման), չի բացել Հայաստանի հետ։ Ավելին՝ չի էլ պատրաստվում նման քայլի, և դա ունի շատ հիմնավոր ու պրագմատիկ պատճառ։

ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է՝ օգտագործելով պատերազմական փափուկ ուժի գործիք հանդիսացող տնտեսական շրջափակումը։ Սակայն այդ գործիքը ոչ այնքան ծառայում է բուն նպատակին (զուտ տնտեսական տեսանկյունից դրա արդյունավետությունը խիստ կասկածելի է), այլ պաշտոնական Անկարայի կողմից այն օգտագործվում է որպես քարոզչական ու հոգեբանական գործիք։

Բացատրեմ, թե ինչպես է դա աշխատում։

1991 թ. ի վեր մեզ անդադար համոզում են, որ Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո մենք տնտեսական բարեկեցության մեջ ենք ապրելու՝ այդպիսով Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները բխեցնելով Թուրքիայի կողմից փակված սահմաններից։ Այս քարոզչական մանիպուլյատիվ թեզը, ցավոք, շատ ամուր կերպով նստած է հայ հասարակության ու նույնիսկ ազգային էլիտաների պատկերացումներում՝ դիտարկելով Թուրքիայի հետ բաց սահմանը որպես բացարձակ բարիք՝ առանց դրա իրական, գիտահեն ապացույցների։ Այս հարցում ամեն բան կառուցվում է կենցաղային տրամաբանության վրա. այս տրամաբանությունը սնուցվում է «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը», «21-րդ դարում փակ սահմաններ չկան» և այլ անհիմն պնդումներով։

Մինչդեռ այս թեզի քարոզի ու լայն տարածման գլխավոր շահառուն Թուրքիան է։ Այդ քարոզի տրամաբանությամբ Թուրքիայի կողմից արված պատերազմական քայլը դիտարկվում է զուտ տնտեսական և մի բան, որ «մեզ շատ է պետք»։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Հենց սա է պատճառը, որ 2020 թ. պատերզմից հետո ՀՀ դե ֆակտո իշխանությունը ամեն օր նոր զիջումներ է անում Թուրքիային ու Ադրբեջանին, բայց սահմանների բացման ու ճանապարհների ապաշրջափակման հարցը չի լուծվում։ Թուրքիան օգտագործում է սահմանների թեման որպես դիվանագիտական-քաղաքական ճնշման գործիք։ Պատահական չէ, որ արդեն 6 տարի կան միայն հայ-թուրքական անբովանդակ հանդիպումներ, քննարկումներ, բայց չկա սահմանների բացում։ Այս ամբողջ քարոզչության նպատակն է հայ հասարակության շրջանում ստեղծել կեղծ պատրանք, որ «հեսա-հեսա բացվելու է սահմանը» և «լավ ենք ապրելու»։ Մինչդեռ դրա դիմաց Թուրքիային արվում են նոր զիջումներ։

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը, դա վնաս է ոչ միայն առողջությանը, այլև՝ անվտանգությանը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է ակնկալում ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանից

Ինչ է ակնկալում ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանից Fri, 19 Jun 2026 17:20:22 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը…

4 րոպե ago

«Դա շատ կարևոր հայտարարություն էր»

«Դա շատ կարևոր հայտարարություն էր» Fri, 19 Jun 2026 17:15:50 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ,…

8 րոպե ago

Ինչ միջնորդություն է ներկայացվելու

Ինչ միջնորդություն է ներկայացվելու Fri, 19 Jun 2026 17:10:18 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ…

14 րոպե ago

Ընտրակաշառքի վերաբերյալ որևէ իրավական փաստ չեմ տեսել. Վարդևանյան

Ընտրակաշառքի վերաբերյալ որևէ իրավական փաստ չեմ տեսել. Վարդևանյան Fri, 19 Jun 2026 17:07:20 +0400 Latest…

17 րոպե ago

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դատարանները վճռական պահերին ցուցաբերել են համարձակություն

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ դատարանները վճռական պահերին ցուցաբերել են համարձակություն Fri, 19 Jun…

20 րոպե ago

Չուշանա՛լ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». հայտարարություն

Չուշանա՛լ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». հայտարարություն Fri, 19 Jun 2026 17:00:47 +0400 Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և…

23 րոպե ago