Զոհեր և բազում վիրավորներ, խոշոր ավերածություններ․ Կիևում սարսափելի վիճակ է

Զոհեր և բազում վիրավորներ, խոշոր ավերածություններ․ Կիևում սարսափելի վիճակ է

Sun, 24 May 2026 16:00:45 +0400


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության շենքը աննշան վնասներ է կրել այսօր Կիևի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ։ Նրա խոսքով, ուկրաինական դիվանագիտությունը կշարունակի արդյունավետորեն կատարել իր առաքելությունը՝ դիմակայել «ռուսական ագրեսիային և խաղաղություն հաստատել»։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ անցած գիշեր ռուսական հրետակոծության հետևանքով Կիևում վնասվել են թատրոնը, ֆիլհարմոնիան, երկու թանգարան, գրադարան, համալսարաններ, եկեղեցի, վանք և ճարտարապետական ​​հուշարձաններ։

«Գիշերը ռուսները լրջորեն վնասել են Ուկրաինայի ազգային արվեստի թանգարանը։ Չեռնոբիլի ազգային թանգարանը նույնպես զգալի վնաս է կրել։ Վնասվել են նաև Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայի շենքը, Յարոսլավ Իմաստունի անվան Ուկրաինայի ազգային գրադարանը, Կիևի օպերայի շենքը և բազմաթիվ ճարտարապետական ​​հուշարձաններ։

Մասնագետներն ու համապատասխան ծառայությունները ներկայումս փաստաթղթավորում են հարձակման հետևանքները և գնահատում ավերածությունների մասշտաբները», – ասել է մարդասիրական քաղաքականության հարցերով փոխվարչապետ և մշակույթի նախարար Տատյանա Բերեժնայան։

Նախագահ Զելենսկին արդեն այցելել է Կիևի Չեռնոբիլի ազգային թանգարան, որը վնասվել էր գիշերային ռուսական հարձակման հետևանքով։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական հարվածը փաստացի ոչնչացրել է Չեռնոբիլի թանգարանը, վնասել է Ազգային արվեստի թանգարանը և գերմանական ARD գրասենյակի շենքը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Կիևում ընդհանուր առմամբ վնասվել է մոտ հիսուն շենք՝ բնակարանային շենքեր, մասնավոր տներ, առևտրի կենտրոններ, կրթական հաստատություններ, շուկա, Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության և ոստիկանության վարչական շենքեր և այլն։ Նա հայտնել է, որ հետևանքները վերացնելու համար օգտագործվել են ինժեներական, ռոբոտացված և անօդաչու սարքեր։

Ըստ Կլիմենկոյի՝ «գիշերային հարձակման հետևանքով վնասվել են նաև Ներքին գործերի նախարարությանը պատկանող օբյեկտներ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ «Կինժալ», «Ցիրկոն» և «Օրեշնիկ» հրթիռներով զանգվածային հարվածը չի թիրախավորել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածներ չեն ծրագրվել կամ իրականացվել», – պնդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ «ներկայումս հոսպիտալացված է 31 վիրավոր, որոնցից երեքը ծանր վիճակում են, զոհվել է երկու մարդ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում»

«Արսենալը» 14 տարում առաջին հաղթանակն է տարել «Էնֆիլդում» Mon, 02 Nov 2026 10:30:47 +0400 Անգլիայի…

7 րոպե ago

Լեհաստանում ձախողված եվրոպական պետական հեղաշրջման փո՞րձ

Լեհաստանում ձախողված եվրոպական պետական հեղաշրջման փո՞րձ Mon, 02 Nov 2026 10:15:36 +0400 Ֆրեդերիկ Լորանը գրում…

22 րոպե ago

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել»

Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» Mon, 02 Nov 2026 10:08:53 +0400 Իրավասու…

29 րոպե ago

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում

Ինքնաթիռի կործանման պատճառով զոհեր կան ԱՄՆ-ում Mon, 02 Nov 2026 10:00:18 +0400 Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ…

38 րոպե ago

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400…

1 ժամ ago

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Mon, 02 Nov 2026 09:15:29 +0400 Ազատ ոճի…

1 ժամ ago