Ու էսքանից հետո որոշ երեսփոխաններ փորձում են հերթական նենգ սուտը տարածել

Ու էսքանից հետո որոշ երեսփոխաններ փորձում են հերթական նենգ սուտը տարածել

Sun, 24 May 2026 16:45:21 +0400


Պետք է արձանագրել, որ առանց դատարանի վճռի մարդկանց «պետական դավաճան» պիտակավորելը Նիկոլի Հայաստանում վերածվել է էժան քաղաքական շոուի։

Կարող է Նիկոլը տեղյակ չէ, բայց Հայաստանում գոնե դե-յուրե գործում է անմեղության կանխավարկածը, և դատավճիռները չեն կայացվում ոչ միտինգներում, ոչ էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերներում։

Ասեմ ավելին․ պատերազմից հետո բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, երբ մարդկանց դեմ հարուցվում էին դավաճանության մեղադրանքներ, իսկ հետո դատարանները գրեթե բոլոր դեպքերում արդարացնում էին մարդկանց։

Եվ ի վերջո, միգուցե ձեզ դա անհասկանալի թվա, բայց թիմակցին սատարելը նորմալ է․ դա քաղաքական ու մարդկային տարրական նորմ է։ Իսկ եթե դա ոմանց համար անհասկանալի է, ապա խնդիրը հենց իրենց բարոյական «մաքրության» մեջ է։

Հիշեցնեմ նաև, որ Անդրանիկ Թևանյանի փաստաբանը երեկ հստակ ասել է՝ «մեղադրանքում պետական գաղտնիք հավաքելու և փոխանցելու» պնդումից հրաժարվել են։

Հիմա հարց․․․ էս չէ՞ք։

Ու էսքանից հետո որոշ երեսփոխաններ փորձում են հերթական նենգ սուտը տարածել, թե Ծառուկյանը «պետական դավաճանի» է սատարում։

Եվ ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի կոշտ արձագանքը, կարծում եմ, պետք է ականջներիդ օղ անեք․ ով պետական դավաճան է, պետք է գնդակահարվի, իսկ զրպարտողը պետք է պատասխան տա։

Արձանագրենք, որ ձեր արածը ոչ միայն լկտի, ցածրորակ քաղաքական ցինիզմ է, այլ նաև հանրային կարծիքի գիտակցված թունավորում։

Այս ամենին կա մի լավ որակում․ ձեր այս վարքագիծը «դիշովկայություն» է։

Մեծ մարդ եք, «դիշովկայություն» մի՛ արեք, ամոթ է։

Հա, մեկ էլ մի շատ կասկածելի զուգադիպության մասին։

Հիշո՞ւմ եք չէ, որ Անդրանիկ Թևանյանը մատնանշեց, որ իր դեմ այս ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Զելենսկու պատվերով, որովհետև Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին հումանիտար նպատակով այցելել էր Դոնբաս։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը․ երեկվանից ադրբեջանական մամուլը պնդում է, որ Զելենսկին խնդրում է Ալիևին արտահանձնել Ռուբեն Վարդանյանին Ուկրաինա, քանի որ, համաձայն ուկրաինական աղբյուրների, Վարդանյանը ֆինանսավորել է Դոնբասում, իբր, հակաուկրաինական տարատեսակ շարժումներ։

Թե Փաշինյանի, թե Ալիևի պարագայում երևում են Զելենսկու «երկար ականջները»։ Ժողովուրդ ջան, սենց զուգադիպություններ ուղղակի չեն լինում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

3 ժամ ago

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

7 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

7 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

8 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

8 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

8 ժամ ago