Պայթեցրել են զինվորականներին տեղափոխող գնացքը․ ի՞նչ է հայտնի

Պայթեցրել են զինվորականներին տեղափոխող գնացքը․ ի՞նչ է հայտնի

Sun, 24 May 2026 17:30:05 +0400


Պակիստանի Բելուջիստան նահանգում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։

Հրապարակման համաձայն՝ գնացքը տեղափոխում էր զինվորականների և նրանց ընտանիքներին։ Աղբյուրը հայտնել է, որ ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Գնացքը Քվեթայից ուղևորվում էր Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար։

Սինհուան իր հերթին հաղորդում է գնացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 24 զոհի և ավելի քան 82 վիրավորի մասին։

Պայթյունը տեղի է ունեցել Քվեթայի Չաման Պատտակ կայարանի մոտ։ Հրատարակությունը նշել է, որ պայթուցիկ նյութերով լի վագոնը բախվել է գնացքին անցման ժամանակ։ Պայթյունը կոտրել է մոտակա տների պատուհանները և ոչնչացրել մոտակա տրանսպորտային միջոցները։

Բացի այդ, պայթյունը գծերից դուրս է հանել երեք վագոն, այդ թվում՝ շոգեքարշը, և շրջել երկուսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: գնացք

Recent Posts

Իշխանությունը որ վերցնենք, ձեզնից տակը տառ չի մնա. Մաթևոսյանը` Ղազարյանին

Իշխանությունը որ վերցնենք, ձեզնից տակը տառ չի մնա. Մաթևոսյանը` Ղազարյանին Tue, 27 Oct 2026 19:06:45…

13 րոպե ago

Հիմա ո՞վ է ապուշի տեղ դնում ժողովրդին, պարո՛ն Ալեքսանյան, արդեն «ֆեյք ուժերով» են գնում ընտրության

Հիմա ո՞վ է ապուշի տեղ դնում ժողովրդին, պարո՛ն Ալեքսանյան, արդեն «ֆեյք ուժերով» են գնում ընտրության…

15 րոպե ago

Չինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը

Չինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը Tue, 27 Oct 2026 19:00:48 +0400 Չինական…

19 րոպե ago

Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Դուք Չամա չա Մապինդուզի ուժի հետ ընդհանրություն ունեք այլևս»

Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը. «Դուք Չամա չա Մապինդուզի ուժի հետ ընդհանրություն ունեք այլևս» Tue, 27…

21 րոպե ago

Բոլորիս խաբում են այն պրիմիտիվ ստերով, ինչպիսին «Հայփոստով» Ադրբեջան նամակ ուղարկելու պատմությունն է

Բոլորիս խաբում են այն պրիմիտիվ ստերով, ինչպիսին «Հայփոստով» Ադրբեջան նամակ ուղարկելու պատմությունն է Tue, 27…

32 րոպե ago

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են, ի՞նչ խողովակներով եք բանակցում Ադրբեջանի հետ

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են, ի՞նչ խողովակներով եք բանակցում Ադրբեջանի հետ Tue, 27 Oct 2026…

34 րոպե ago