Հարձակման հետևանքով Կիևում վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը․ աղբյուր

Հարձակման հետևանքով Կիևում վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը․ աղբյուր

Sun, 24 May 2026 18:00:08 +0400


Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է Կիևի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով։

Այս մասին պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները և նշում, որ Շևչենկովսկի շրջանի, որտեղ գտնվում է Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելությունը, ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ ընկել են դեսպանատան շենքից 300 մետր հեռավորության վրա։ Օդային հարվածների հետևանքով դեսպանատան պատուհանները կոտրվել են։

Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքներում հրթիռային հարվածների պատճառով Լուկյանովկայի շուկան և «Կվադրատ» առևտրի կենտրոնը լիովին ավերվել են։ Վնաս է հասցվել նաև մի քանի բնակելի շենքերի։

Բաքվում պարբերաբար պնդում են, թե Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը մի քանի անգամ վնասվել է Կիևի վրա ռուսական ավիահարվածներից։ Վերջին նման միջադեպն, իբր, տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։

Դրանից հետո Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են ներկայացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին «ոչ սպիտակամորթ կինը», ով․․․ ո՞վ է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը

Առաջին «ոչ սպիտակամորթ կինը», ով․․․ ո՞վ է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը Fri, 09 Oct 2026…

9 րոպե ago

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան»

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը․ «Ուժեղ Հայաստան» Fri, 09 Oct 2026 16:55:15 +0400 Ողջունում ենք…

14 րոպե ago

Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է

Դա ամենամեծ հիմարությունն է, որ անում է Fri, 09 Oct 2026 16:48:20 +0400 «Ուժեղ Հայաստան»…

21 րոպե ago

Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել, թողել են

Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել, թողել են Fri,…

22 րոպե ago

Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի․ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա

Մարդիկ միայն զվարճալի շոուներով կուշտ չեն լինի․ «Հպարտ քաղաքացին» տեսանյութերով չի կշտանա Fri, 09 Oct…

23 րոպե ago

Դպրոցականները «հաղթեցին» կառավարությանը․ ի՞նչ է ասել ֆրանսիացի նախարարը

Դպրոցականները «հաղթեցին» կառավարությանը․ ի՞նչ է ասել ֆրանսիացի նախարարը Fri, 09 Oct 2026 16:30:05 +0400 Ֆրանսիայում…

39 րոպե ago