Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հարձակման հետևանքով Կիևում վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը․ աղբյուր

Հարձակման հետևանքով Կիևում վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը․ աղբյուր

Sun, 24 May 2026 18:00:08 +0400


Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է Կիևի վրա ռուսական զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով։

Այս մասին պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները և նշում, որ Շևչենկովսկի շրջանի, որտեղ գտնվում է Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելությունը, ուղղությամբ արձակված որոշ հրթիռներ ընկել են դեսպանատան շենքից 300 մետր հեռավորության վրա։ Օդային հարվածների հետևանքով դեսպանատան պատուհանները կոտրվել են։

Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքներում հրթիռային հարվածների պատճառով Լուկյանովկայի շուկան և «Կվադրատ» առևտրի կենտրոնը լիովին ավերվել են։ Վնաս է հասցվել նաև մի քանի բնակելի շենքերի։

Բաքվում պարբերաբար պնդում են, թե Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը մի քանի անգամ վնասվել է Կիևի վրա ռուսական ավիահարվածներից։ Վերջին նման միջադեպն, իբր, տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։

Դրանից հետո Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են ներկայացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բառեր չունեմ՝ նման մտածողություն ունեցողներին բնութագրելու համար

«Հրապարակ». Բառեր չունեմ՝ նման մտածողություն ունեցողներին բնութագրելու համար Thu, 10 Sep 2026 09:15:23 +0400 Երեկ՝ …