Ամեն անգամ թոշակառու տեսնելիս հարցնում է. «Ներսես ախպար, տժվժիկը աղե՞գ էր

Ամեն անգամ թոշակառու տեսնելիս հարցնում է. «Ներսես ախպար, տժվժիկը աղե՞գ էր

Sun, 24 May 2026 19:15:38 +0400


Հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ գումար չկա թոշակ բարձրացնելու համար, թե բա՝ թոշակառուն ի՞նչ է անելու այդքան գումարը: Սա լսել են բոլորը, սակայն ամիսներ անց, չգիտես, ում «բշտոցի» շնորհիվ, Փաշինյանի միտքը փոփոխվում է ու որոշում է, որ այդ 10 հազար դրամով կփրկվի թոշակառուն: Ու ամեն անգամ թոշակառու տեսնելիս հարցնում է. «Ներսես ախպար, տժվժիկը աղե՞գ էր»:

Անցնենք հաջորդներին. մեծ քանակով դպրոցների իբր վերանորոգում, մանկապարտեզների կառուցում եւ այլն, դե դա էլ կլասիկայի ժանրից է: Չմոռանանք հրաշքներ գործող ասֆալտը:
Բայց կարեւորն այստեղ այլ կառույցի ֆունկցիան է՝ ընտրություններից ամիսներ առաջ կալանավորների եւ ձերբակալվածների մեծ մասի խափանման միջոցը փոխվում է առնվազն տնային կալանքով:

Հիմա կասեք՝ ինչ վատ բան կա դրանում, մենք էլ կասենք՝ բնավ, բայց… Հայաստանում ներկայում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ (կալանավայր/ՔԿՀ)։ 2026 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվում է մոտ 2869 անձ: Ստացվում է, որ թեթեւացնելով բանտախցերը՝ նոր կալանավորների եւ դատապարտյալների տեղ են ազատում:

Ասվածի ապացույցն այն է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ, երկու մեղադրյալ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 32 մեղադյրալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Էլ չասենք, որ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն

Այսինքն՝ թվացյալ ուրախությունն այդքան էլ ուրախալի չէ, քանի, որ բանտախցերը ազատելով՝ իշխանությունը պատրաստվում է նոր կալանավորների «ընդունելությանը»:

Ի դեպ, ակամայից հիշեցինք 2020 թվականի պատերազմը, երբ կալանավայրերից բազում կալանավորներ դիմում նամակով խնդրել էին համապատասխան մարմիններին՝ ցանկություն հայտնելով, որպեսզի գոնե ժամանակավորապես իրենց ազատեն, պատերազմին մասնակցելու նպատակով, եւ 18 տարեկան անփորձ զինվորի փոխարն իրենք մեկնեն առաջնագիծ: Դիմում նամակները մերժել են: Հետեւապես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն ժամանակ բանտախցերը չէին թեթեւացնում, իսկ այժմ արագ տեմպերով դատարկվում է:
Մնում է ասել՝ «Золотой свободы » բոլորին…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը հաջողություններ է մաղթել Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ․ ի՞նչ ակնարկ է

Ռուսաստանը հաջողություններ է մաղթել Փաշինյանին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ․ ի՞նչ ակնարկ է Tue, 01 Sep…

5 րոպե ago

Դուք խաբված եք, ձեզ համար ոչինչ չի անելու Փաշինյանը

Դուք խաբված եք, ձեզ համար ոչինչ չի անելու Փաշինյանը Tue, 01 Sep 2026 13:30:41 +0400…

5 րոպե ago

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում Tue, 01 Sep 2026…

12 րոպե ago

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ

4-րդ անգամ ես ձերբակալում, էդ ո՞նց ստացվեց՝ մյուսները փողով ազատվեցին, Քոչարյանը՝ չէ Tue, 01 Sep…

30 րոպե ago

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել

Պուտինն ու Ալիևը զրուցել են «ոտքի վրա» և կարճ․ լարվածությունը չի անցել Tue, 01 Sep…

35 րոպե ago

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել Tue, 01 Sep…

51 րոպե ago