Գյումրին՝ երկրորդ մայրաքաղաք, ջուրը՝ սիմվոլիկ գնով. Արման Թաթոյանը` Գյումրիում

Գյումրին՝ երկրորդ մայրաքաղաք, ջուրը՝ սիմվոլիկ գնով. Արման Թաթոյանը` Գյումրիում

Sun, 24 May 2026 21:19:23 +0400


«Միասնության թևեր» քաղաքական ուժն այսօր Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց իր նախընտրական քարոզարշավը։ Ուժի ներկայացուցիչներն ու համակիրները երթ իրականացրեցին քաղաքի կենտրոնական փողոցներով, որից հետո փոքրիկ հանրահավաք կազմակերպվեց Գյումրու Թատերական հրապարակում։
​Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը բարձրախոսով դիմեց գյումրեցիներին՝ ընդգծելով, որ Հայաստանում չկա որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել սեփական ուժերով ու միասնականությամբ։ «Մենք հզոր ու ուժեղ ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում ունենք հայրենակիցներ ու հարցեր ենք լուծում ողջ աշխարհում, հետևաբար չենք կարող թույլ տալ, որ գան մեզ պարտադրանքներ անեն»,- հայտարարեց նա և հորդորեց քաղաքացիներին պարտադիր գնալ ընտրությունների, չտրվել աշխատանքը կորցնելու սպառնալիքներին ու վախերին, քանի որ քվեախցիկում հենց իրենք են որոշում երկրի ապագան։ Նա շեշտեց, որ Հայաստանի ընտրությունը պետք է որոշվի երկրի ներսում (Գյումրի, Երևան, Ախուրյան, Կապան) և ոչ թե Մոսկվայում կամ Բաքվում։

Կուսակցության ծրագրի համաձայն՝ Գյումրին պետք է դառնա երկրորդ մայրաքաղաք, որն իր առավելություններով չի զիջի Երևանին, ինչպես օրինակ Մյունխեն-Բեռլին, Նյու Յորք-Վաշինգտոն օրինակներն են։ Նախատեսվում է քաղաքը վերածել տնտեսագիտական և մանկավարժական ուղղվածությամբ համալսարանական խոշոր կենտրոնի, իսկ «Շիրակ» օդանավակայանը դարձնել «Զվարթնոցին» լիարժեք մրցակից՝ ավիատոմսերի գները նվազեցնելու նպատակով։ Անդրադառնալով Շիրակի մարզում աղքատության բարձր մակարդակին՝ Թաթոյանը խոստացավ հատուկ ծրագրով քաղաքացիներին ազատել վարկային գերությունից։ Գյուղատնտեսությունը զարգացնելու համար նախատեսվում է սահմանել ոռոգման և խմելու ջրի սիմվոլիկ գումարներ, ներդնել մթերման կայաններ, ինչպես նաև բացառել դպրոցների փակումը, հատկապես՝ սահմանամերձ համայնքներում։ Թեկնածուն հայտարարեց, որ իր համար առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է, և «անկլավներ գոյություն չունեն»։ Տնտեսական միակողմանի կախվածությունները վերացնելուն զուգահեռ՝ նա կարևորեց Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը, քանի որ տասնյակ հազարավոր հայեր այնտեղ մեկնում են արտագնա աշխատանքի։

Կուսակցությունն առաջարկում է երեք հիմնասյուն երիտասարդներին հայրենիքում պահելու համար՝ ապահով կյանք ու լավ կրթություն, բարձր վարձատրվող աշխատանք և ազգային ինքնության պահպանում։

Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները հանդես եկան «Հունիսի 7-ին ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին» կարգախոսով։ Փողոցներում բազմաթիվ քաղաքացիներ էին մոտենում Արման Թաթոյանին նաև որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպանի, ակնկալելով իրավական խորհրդատվություն և աջակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեռնոգորիայում ձերբակալել են պրոկլեմյան Z-ալիքի հիմնադիր Զվինչուկին

Չեռնոգորիայում ձերբակալել են պրոկլեմյան Z-ալիքի հիմնադիր Զվինչուկին Fri, 09 Oct 2026 16:00:26 +0400 Չեռնոգորիայի իրավապահ…

9 րոպե ago

Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում

Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում Fri, 09 Oct 2026 15:50:02 +0400 ԱԺ նախկին…

19 րոպե ago

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դատական նիստն է. պատասխանում է լրագրողների հարցերին

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանի դատական նիստն է. պատասխանում է լրագրողների հարցերին Fri, 09 Oct 2026 15:49:17…

20 րոպե ago

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Fri, 09 Oct 2026 15:46:35 +0400…

23 րոպե ago

Այդ մարդը հանցագործ է

Այդ մարդը հանցագործ է Fri, 09 Oct 2026 15:36:47 +0400 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քննադատել…

33 րոպե ago

Մեր տղաները եւ աղջիկը մեր

Մեր տղաները եւ աղջիկը մեր Fri, 09 Oct 2026 15:15:00 +0400 Սիրելի Արմինե, կորոնովիրուսի ժամանակների…

54 րոպե ago