Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ․ Արման Թաթոյան

Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ․ Արման Թաթոյան

Mon, 25 May 2026 11:13:52 +0400


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դիմել է հայ մայրերին, ովքեր տարիներ շարունակ տանը երեխա են մեծացնում, չեն աշխատում և դուրս են մնում աշխատանքային հաշվառումից։

Նա իր ուղերձում ընդգծել է, որ երեխա մեծացնելու, դաստիարակելու և ընտանիքը պահելու տարիները չպետք է անտեսվեն պետության կողմից։

«Ձեր տարիների չարչարանքը, երեխա մեծացնելն ու դաստիարակելը չպետք է կորի։ Այդ բոլոր տարիները պետք է հաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ, ամրագրվեն աշխատանքային գրքույկում և հետագայում հաշվի առնվեն աշխատանքի ընդունվելու, ավելի բարձր աշխատավարձ ստանալու, թոշակի և սոցիալական այլ իրավունքների ձևավորման ժամանակ։ Պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ձեր հանդեպ արդարություն լինի։ Խնդրում եմ՝ վստահեք ինձ։ Այս ամենը լիարժեք իրականացվելու է վեցերորդ քվեաթերթիկի միջոցով»,- ասել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անչափ շնորհակալ ենք, անկեղծորեն հուզված ենք

Անչափ շնորհակալ ենք, անկեղծորեն հուզված ենք Wed, 10 Jun 2026 17:49:34 +0400 Վերոնիկա Զոնաբենդը` Ռուբեն…

10 րոպե ago

ԿԸՀ, նկարչությունից երկուս եք ստանում

ԿԸՀ, նկարչությունից երկուս եք ստանում Wed, 10 Jun 2026 17:46:16 +0400 Ուշադրություն, ուշադրություն Քպ-ն 0…

13 րոպե ago

Ինչու ՔՊ-ն հետողորմեա արեց հանրահավաքը

Ինչու ՔՊ-ն հետողորմեա արեց հանրահավաքը Wed, 10 Jun 2026 17:45:38 +0400 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր…

14 րոպե ago

Մահացել է Լյուդմիլա Չուրսինան

Մահացել է Լյուդմիլա Չուրսինան Wed, 10 Jun 2026 17:30:43 +0400 Վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ…

29 րոպե ago

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին Wed, 10 Jun 2026 17:29:18 +0400…

30 րոպե ago

Իշխանությունները չունեն կարմիր գիծ, իրենց համար սա գոյության խնդիր է. Մետաքսե Հակոբյան

Իշխանությունները չունեն կարմիր գիծ, իրենց համար սա գոյության խնդիր է. Մետաքսե Հակոբյան Wed, 10 Jun…

42 րոպե ago