Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ․ Արման Թաթոյան

Երեխա մեծացնելու պատճառով չաշխատող մայրերի տարիները կհաշվարկվեն որպես ստաժ․ Արման Թաթոյան

Mon, 25 May 2026 11:13:52 +0400


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը դիմել է հայ մայրերին, ովքեր տարիներ շարունակ տանը երեխա են մեծացնում, չեն աշխատում և դուրս են մնում աշխատանքային հաշվառումից։

Նա իր ուղերձում ընդգծել է, որ երեխա մեծացնելու, դաստիարակելու և ընտանիքը պահելու տարիները չպետք է անտեսվեն պետության կողմից։

«Ձեր տարիների չարչարանքը, երեխա մեծացնելն ու դաստիարակելը չպետք է կորի։ Այդ բոլոր տարիները պետք է հաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ, ամրագրվեն աշխատանքային գրքույկում և հետագայում հաշվի առնվեն աշխատանքի ընդունվելու, ավելի բարձր աշխատավարձ ստանալու, թոշակի և սոցիալական այլ իրավունքների ձևավորման ժամանակ։ Պետությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի ձեր հանդեպ արդարություն լինի։ Խնդրում եմ՝ վստահեք ինձ։ Այս ամենը լիարժեք իրականացվելու է վեցերորդ քվեաթերթիկի միջոցով»,- ասել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհերի մեջ երեխա էլ կա․ Ուկրաինայի մահացու հարվածը ՌԴ-ին

Զոհերի մեջ երեխա էլ կա․ Ուկրաինայի մահացու հարվածը ՌԴ-ին Wed, 09 Sep 2026 12:00:18 +0400 …