Ինչ-որ Նիկոլ Փաշինյան վտանգի տակ է դրել ՌԴ-ի հետ հարաբերությունները․Մեդվեդևն էլի քննադատել է

Ինչ-որ Նիկոլ Փաշինյան վտանգի տակ է դրել ՌԴ-ի հետ հարաբերությունները․Մեդվեդևն էլի քննադատել է

Mon, 25 May 2026 11:53:14 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ են ունենալու։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«Հավանաբար, նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ, ինքն է խիստ սխալվել և իր երկրի համար չափազանց վտանգավոր գիծ է վարում… Մտածեք` այս շատ սպեցիֆիկ անձնավորության գործողությունների պատճառով կտուժի Հայաստանի ողջ ժողովուրդը, որը կկորցնի ռուսական շուկան, ԵԱՏՄ ամբողջ շուկան և տասնամյակներ շարունակ կառուցված տնտեսական կապերը», – հավելել է նա։

Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի ընտրած ուղին կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ստիպված կլինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, ինչը երեք անգամ թանկ է ընթացիկ սակագներից։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ՀՀ վարչապետին առաջարկել է հարցնել քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրաստ են նման գին վճարել։

«Ինչ-որ Նիկոլ Փաշինյան կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան ձեռնտու է թվում տարբեր քաղաքական հոսանքների արանքով անցնելով՝ Արևմուտքում իր համար փուչ հեղինակություն վաստակել»։

Ավելի վաղ Մեդվեդևը վիրավորական գրառում էր արել Փաշինյանի հասցեին, նշելով, որ եթե նրա պատճառով Հայաստանն անցնի եվրոպական գազի սակագներին, ապա ՀՀ-ի բնակչությունը նրան կվռնդի երկրից։

Նա նաև հեգնական որակումներ էր արել Փաշինյանի հասցեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էկոպարեկների տեղամասի պետի դեպքով ծառայողական քննություն է իրականացվում

Էկոպարեկների տեղամասի պետի դեպքով ծառայողական քննություն է իրականացվում Wed, 10 Jun 2026 21:45:12 +0400 Գրել…

13 րոպե ago

Ուղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել

Ուղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել Wed, 10 Jun 2026 21:30:15 +0400 Պակիստանում ուղղաթիռի…

28 րոպե ago

Չորս ստուգում, որոնցից վախենալու պատճառ չպետք է ունենա իշխանությունը

Չորս ստուգում, որոնցից վախենալու պատճառ չպետք է ունենա իշխանությունը Wed, 10 Jun 2026 21:15:37 +0400…

43 րոպե ago

Ուկրաինացիները Զալուժնիին ավելի շատ են վստահում, քան՝ Զելենսկու

Ուկրաինացիները Զալուժնիին ավելի շատ են վստահում, քան՝ Զելենսկու Wed, 10 Jun 2026 21:00:43 +0400 Ուկրաինայի…

58 րոպե ago

Հայերը պետք է հետևություն անեն` այդ ի՞նչ ենք արել, որ մեր թշնամի երկիրը մեզնից գոհ է

Հայերը պետք է հետևություն անեն` այդ ի՞նչ ենք արել, որ մեր թշնամի երկիրը մեզնից գոհ…

1 ժամ ago

Դեսպանը` մանկավարժականում

Դեսպանը` մանկավարժականում Wed, 10 Jun 2026 20:33:23 +0400 Օրեր առաջ Մանկավարժական համալսարանը հյուրընկալել է ԱՄՆ-ում…

1 ժամ ago